Դերասաններից մինչև նահատակներ. Հունգարիայի հայտնի հայերը

Նորության նկար Այս օրերին, երբ, օրինակ, հունգարացի հայագետ Բենեդեկ Զիգմոնդը Երևանում ներողություն է խնդրում իր երկրի իշխանությունների վարքագծի համար և միանում հայկական վրդովմունքին, առավել քան տեղին է թվում հիմնական գծերով հիշել նաև այն հայերին, որոնքի անուրանալի վաստակ ունեն Հունգարիայի առաջ:


Հունգարահայերի շնորհիվ 1686 թվականին Բուդա մայրաքաղաքն ազատագրվել է թուրքերից. այդ ժամանակ Բուդայի հայերից Գաբրիել պատկերահանը գաղտնի նամակներով թուրքական պաշտպանության մասին տեղեկություններ հայտնեց բանակին:


Ավելի ուշ հայ զինվորականները մեծ ներդրում ունեցան Ավստրիայի դեմ ազատագրական պայքարում. հունգարահայերը 70 սպա և 1200 շարքային զինվոր տվեցին:


Նրանց թվում են հունգարական բանակի գեներալներ Էռնո Քիշը (1799–1849) և Վիլմոշ Լազարը (1817–1849)՝ 1848-ի Հունգարական հեղափոխության գլխավոր գործող անձանցից:

Նրանք նաև Արադի 13 նահատակների թվում են՝ այն հեղափոխականների, որոնք 1849-ին գնդակահարվեցին Արադ քաղաքում: Նրանց մահապատժի ժամանակ ավստրիացի զինվորները գարեջուր էին խմում և չխկացնում էին բաժակները՝ ի նշան Հունգարիայի պարտության: Դրանից հետո հունգարացիները երդվել էին 150 տարի գարեջուր խմելիս բաժակ չզարկել: Այդ ժամկետը տեսականորեն լրացել է 1999-ի հոկտեմբերի 6-ին, սակայն մինչ օրս Հունգարիայում գարեջրի բաժակներ կամ շշեր զարկելը վատ նշան է համարվում:

Հայկական ծագում է ունեցել նաև հունգարական բանակի շտաբի պետ, անվանի ազատամարտիկ Չեթս Յանոշը (1822-1904):

Զինվորականներից բացի հայերը մեծ ներդրում են ունեցել նաև դերասանական արվեստում. Հունգարիայի Ժողովրդական արտիստ է անվանի դերասան Գաբոր Ակարդին (Գաբրիել Արկալիյան, 1922 –2006):

Հայկական ծագում ունի նաև դերասանուհի Էրիկա Մարոժանը (ծնվ.՝ 1972): Նա հանդես է եկել հունգարական «Խաղաղության բանակցություններ. այս դարը կտևի մինչև երեքշաբթի» կինոհիթում: Հանդես է գալիս նաև թատրոնում:

Այսօր Հունգարիայում 30 000 (այլ գնահատականով՝ 16 000) հայ է ապրում՝ բնակչության մոտ 0,01 տոկոսը՝ մեծ մասը՝ Բուդապեշտում:

Հայերը Հունգարիայի տարածքում հաստատվել են 10-րդ դարից: Նրանք, լեհահայերի պես պնդում են, որ Անիից են գաղթել, ոչ թե Կիլիկիայից, ինչպես ընդունված է կարծել: 1243 թ. Հունգարիայի Բելա 4-րդ թագավորը Էստերգոմ քաղաքում հողեր նվիրեց հայերին : Ի դեպ, Հունգարիայի որոշ հին բնակավայրերի անուններ պարունակում են «օրմենյ» նախածանցը, որը հունգարերեն նշանակում է «հայ»:

Հայերի երկրորդ մեծ ներգաղթը տեղի է ունեցել 17-րդ դարում, որի հետևանքով Տրանսիլվանիայում (ներկայիս Ռումինիայի տարածքում) հիմնվել են հայաքաղաքներ: 1672 թվականին Տրանսիլվանիայի իշխան Միհայ Ապաֆին 3000 հայ ընտանիքի հաստատվելու թույլտվություն շնորհեց: Հայեր մեծ քանակով ներգաղթեցին Տրանսիլվանիա ամբողջ 17-րդ դարի ընթացքում, մինչև 18-րդ դարի սկիզբը: 17-րդ դարի սկզբին հիմնադրել են Արմենոպոլիսը (ներկայիս՝ Գերլան), Եղիսաբեթուպոլիսը (հունգ. Էբեշֆալվա,), Ճուրճովը (հունգ. Դյերդյոսենտմիկլոշ, ռում. Գյորգեն) և Սիպվիզը (հունգ. Չիկսեպվիզ): Այս չորս քաղաքում քառուցել են 9 եկեղեցի, որոնցից հինգը մինչ հիմա աշխատում է որպես հայ եկեղեցի:


18-19 դարերում Տրանսիլվանիայի հայերն ունեցել են իրենց գրական լեզուն, որը հիմնված էր իրենց Առդյալի բարբառի վրա: Տրանսիլվանիայի մտավորականների և առևտրականների զգալի մասը հայ էր, իսկ 20-րդ դարի Հունգարիայի մշակութային գործիչների մի մասն էլ ծագումով հայ է:

Համայնքն ակտիվացել է 19-րդ դարի երկրորդ կեսին՝ ձուլման վտանգի գիտակցումով:

1994 թվականին առաջին անգամ ընտրվեցել են հայ փոքրամասնական ինքնավարություններ, 1995 թվականին ընտրվեց Բուդապեշտ մայրաքաղաքի հայ ինքնավարությունը և Հունգարիայի հայ ազգային ինքնավարությունը: Ամեն 4 տարին մեկ Հունգարիայի քաղաքներում և Բուդապեշտի թաղամասերում անցկացվում են հայ փոքրամասնական ընտրություններ: Հունգարիայի հայերը 31 «ինքնակառավարություններ» ունեն:

tert.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 01-09-2012 16:20:16
Դիտումների քանակը: 1638
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԷՄԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼԵՎՈՆԻ Դիրիժոր: ՌԽՖՍՀ ժող. արտիստ (1975): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott