Գաբրիել Սարգսյան. Երեխայի աչքերից զգում ես ապագա չեմպիոնին

Նորության նկար Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը Ստամբուլում կընթանա շախմատի համաշխարհային Օլիմպիադան: Տղամարդկանց Հայաստանի հավաքականը ներկայացնում են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրել Սարգսյանն ու Տիրգրան Պետրոսյանը: Այս օրերին բոլոր առաջատարները մասնակցում են մրցաշարերի: Երեւանում է գտնվում միայն Գաբրիել Սրագսյանը: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց աշխարհի թիմային չեմպիոնի հետ:



Գաբրիել, դու մրցաշարերի չես մասնակցում: Հանգստի փո՞ւլում ես:

Ես անհատական մրցաշարերի քիչ եմ մասնակցում: Իմ հիմնական հաջողությունները եղել են հավաքականի հետ:

Ինչի՞ հետ է կապված:

Մեծ հաջողությունների հասնելու համար առօրյա կյանքից պետք է կտրվել: Միայն հավաքականի խաղերից առաջ եմ այդպես անում: Երբ խաղում ես քո երկրի համար, դա ուժ է տալիս, մեծանում է պատասխանատվությունը:

Քեզ աշխատասեր համարու՞մ ես:

Միջին: Եթե պետք է, աշխատում եմ, բայց շատ աշխատասեր չեմ:

Իսկ այս պահին ինչո՞վ ես զբաղվում:

Մենք Արոնյանի հետ դպրոց ենք հիմնել: Տարին երկու անգամ Հայաստանի մրցանակակիրների հետ հավաքներ ենք անցկացնելու, ապա հետեւելու ենք նրանց: Կաշխատենք մեր փորձը նրանց փոխանցել:

Իսկ լավ սերունդ ունե՞նք: Ապագա չեմպիոնների տեսնո՞ւմ ես:

Այո, իհարկե: Այսօր ես ներկա էի Հայաստանի առաջնությանը:Երեխաներ կան, ում աչքերից երեւում է, որ նրանք յուրահատուկ են` չեմպիոնի աչքեր ունեն: Պետք է պայմանները համապատասխան լինեն: Մեր դպրոցը, հուսամ, կնպաստի դրան:

Կմեկնաբանե՞ս այն մրցաշարերը, որոնց այս պահին մասնակցում են մեր հավաքականի տղաները:

Սերգեյ Մովսիսյանը շատ ուրախացրեց: Նա շատ հաջող հանդես եկավ Գերմանիայում եւ գրավեց առաջին տեղը: Շեյխի գավաթում Վլադիմիր Հակոբյանը շատ լավ է հանդես գալիս: Նա շատ կարեւոր դեր է խաղում մեր հավաքականում: Տիգրան Պետրոսյանը նույնպես շատ լավ մարզավիճակում է: Արոնյանի մասին խոսք չկա: Այն, որ նա խաղում է մեր հավաքականի համար, դա արդեն մեծ բան է: Իսկ մենք` մյուսներս, պետք է օգնենք նրան: Այս մրցաշարերը շատ կարեւոր են մեր հավաքականի համար օգոստոսին կայանալիք Օլիմպիադայից առաջ:

Շախմատից բացի ի՞ նչ հետաքրքրքություններ ունես:

Շատ եմ սիրում ֆուտբոլ` «Բարսելոնայի» սիրահար եմ: Հետեւում եմ նաեւ մեր հավաքականի խաղերին: Վերջին տարվա հաջողությունները շատ ուրախալի էին:

Եվ վերջում փոքրիկ բլից

Բոլոր ժամանկների լավագույն շախմատիստը:

Խաղաոճով Կապաբլանկան, հետք թողնելու առումով ` Ֆիշերը: Ներկայիս գործող շախմատիստներից Լեւոն Արոնյանը:

Լավագույն ֆուտբոլիստը:

Մեսին:

Սիրած գիրքը:

Գիրքը չեմ կարող ասել: Բանաստեղծը Սեւակն է:

Ֆիլմը:

Այնքան շատ ֆիլմեր եմ դիտել, որ արդեն դա էլ չեմ կարող ասել, թե որն է լավագույնը:

Սիրած վայրը Երեւանում:

Շախմատի տան շրջակայքը:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

NEWS.am Sport

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 22-04-2012 14:13:49
Դիտումների քանակը: 3010
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՌՆՈԼԴ ԱՂԱԲԱԲՈՎ ՌՈՒԲԵՆԻ Սցենարիստ, կինոռեժիսոր: ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1980): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott