«The Independent». Թուրքիան կնախընտրեր մոռանալ հերոս հային

Նորության նկար Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի կառավարությունը ծրագրում է «խորտակել» հայերի կոտորածի մասին հիշողությունները` Գալիպոլում ճակատամարտի տարեդարձին նվիրված հիշատակի արարողությունների օգնությամբ: Թուրքիայում Գալիպոլում խիզախության համար պարգեւատրված թուրքահայ սպային կեղծարար են համարել` հայտարարելով, թե նա կեղծել է իր կենսագրությունը:

Իրականում կապիտան Սարգիս Թորոսյանը պարգեւատրվել է անձամբ Էնվերի կողմից: Հիմա Թուրքիայի որոշ գիտնականներ պնդում են, որ հայ կապիտանը Էնվերից ստացած իր մեդալների մասին «հորինել է»: Սակայն Թուրքիայի ամենաազատ պատմաբաններից մեկը` Թաներ Աքչամը, ով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, Ամերիկայում հանդիպել է Թորոսյանի թոռնուհու հետ, ուսումնասիրել երկու օսմանյան մեդալների փաստաթղթերն ու արձանագրել, որ դրանցից մեկի տակ Էնվեր փաշայի ստորագրության բնօրինակն է:

Թուրքիան, ինչպես գիտենք բոլորս, ցանկանում է Եվրամիություն մտնել: Ես էլ լինում է, որ մտածում է, թե նա պետք է անդամակցի ԵՄ-ին: Ինչպես մենք` եվրոպացիներս ենք պնդում, որ մահմեդական աշխարհը ցանկանում է «առանձին» մնալ մեր «արժեքներից», երբ մահմեդական մի ողջ երկիր ցանկանում է միավորվել մեր եվրոպական հանրությանը: Մենք իրականում կեղծավորներ ենք: Ինչպես կարող է Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության հույս ունենալ, երբ նախկինի պես հրաժարվում է Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ անգամ սկանդալային գրոհ է կազմակերպում վաղուց մահացած թուրքահայ սպայի նկատմամբ: Քանի որ որքան էլ ուժգին Թուրքիայի կառավարությունը թմբուկներ զարկի 2015թ. Գալիպոլում, կապիտան Թորոսյանի ուրվականը կհետապնդի 1915թ. այդ մարտադաշտերը:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին երկու տարի առաջ ելույթ էր ունեցել Գալիպոլում եւ հայտարարել. «Մենք պատրաստվում ենք 1915թ-ը հայտնի դարձնել ողջ աշխարհում ոչ որպես ցեղասպանության տարելից, ինչպես որոշ մարդիկ պնդում են, այլ մենք այն հայտնի կդարձնենք որպես ազգի փառահեղ դիմակայություն, այլ կերպ ասած` Գալիպոլում մեր պաշտպանության հիշատակ»:

Այսպիսով, թուրքական ազգայնականությունը, ենթադրվում է պատմության նկատմամբ գերակայություն կունենա երկու տարի անց: Սակայն ԱՆԶԱԿ-ի զոհված զինվորականների ժառանգները թուրքական կողմին կարող են 2015 թ-ին հարցնել, թե ինչու նրանք չեն հիշում այն խիզախ հայերին եւ արաբներին, այդ թվում` կապիտան Թորոսյանին, ովքեր կռվել են Օսմանյան կայսրության կողմից:


Հայտնում է news.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 18-05-2013 07:43:39
Դիտումների քանակը: 4531
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԼՔԵ Մլքեն (Թամար) Շապուհ իշխանի (Շապուհը Սմբատ թագավորի եղբայրն էր) դուստրն էր: Մլքեին կնության են տալիս ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott