95-ամյա հայն աշխարհի ամենատարեց թենիսիստն է

Նորության նկար 95-ամյա արգենտինահայ Արթին Էլմայանն աշխարհի ամենատարեց թենիսիստն է, գրում է Yahoo News-ը: Թենիսի միջազգային ֆեդերացիայի ցուցակում 85 տարեկանից բարձր 39 մարդ կա: Էլմայանը միակն է, ով ծնվել է 1920-ից առաջ:

Էլմայանը թենիսով սկսել է զբաղվել 39 տարեկանում: Նրա միակ դժգոհությունն այն է, որ ինքը ստիպված է խաղալ 85 տարեկանների հետ, քանի որ նույնիսկ 90-ամյա թենիսիստ չկա աշխարհում:

Անցած տարի թենիսի տարեցների մրցումների ժամանակ Էլմայանը 2 անգամ 2-րդ տեղն է գրավել: Նա ասում է, որ տեղը կախված է իր և իր մրցակցի տրամադրությունից:

Թենիսից բացի, Էլմայանը մարզվելու համար ստիպված է շաբաթական 3 անգամ Արգենտինայի մայրաքաղաքի արվարձաններից գնացքով մեկնել Club Atlético River Plate մարզական ակումբ:

Աղբյուրը նշում է, որ 95-ամյա թենիսիստն Արգենտինա է գաղթել 1938թ.-ին: Նա այժմ Արգենտինայի մեծ հայ համայնքի լիիրավ անդամ է, համայնք, որի ներկայացուցիչն է նաև աշխարհի 3-րդ ամենաուժեղ թենիսիտը համարված Դավիթ Նալբանդյանը: Թենիսով են զբաղվում նաև Էլմայանի 88-ամյա կինը, դուստրը, փեսան ու 2 թոռները:

Էլմայանը նաև հանգամանալից խոսել է թենիսի օգուտների մասին. «Նախ ուտելը, հետո թենիսը: Թենիսը մարդուն ստիպում է թթվածին շնչել, մարմինը լավ մարզավիճակում է պահում, ազատում է փոր գցելուց, գիրանալուց, օգնում է պայքարել խոլեստերինի և ամեն բանի դեմ»:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 19-09-2012 11:16:08
Դիտումների քանակը: 999
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott