Հայերն իրենք են իրենց գերեզմանը փորել. պատմություն թուրքերի հրեշավոր դաժանությունների մասին

Նորության նկար Ապրիլ 24, 2013 | 06:53

Չեք տեսնու՞մ վիդեոն,սեղմեք՝ այստեղ

Կրկին ապրիլի 24-ն է` մարդկության, հայ ժողովրդի դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակի օրը: Հարյուր հազարավոր հայեր այսօր դանդաղ կբարձրանան Ծիծեռնակաբերդ ` հարգանքի տուրք մատուցելու անմեղ նահատակների հիշատակին:

Իր հոր տխուր պատմությունը NEWS.am-ին փոխանցեց 81-ամյա Գրիգոր Թորոսյանը`Սերոբ Թորոսյանի որդին, ում հայրն ականատես է եղել հայերի անմարդկային սպանություններին:

«Հորս կենսագրությունը վկայում է այն մասին, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է ոչ միայն 1915 – 16թթ. այլ շարունակվել է առնվազն մինչեւ 1922 – 23 թվականները: Կոտորածը շարունակվել է տարբեր ձեւով ու միջոցներով: Եւ եթե ինչ-որ մեկն ասի, որ հայերի նկատմամբ հանցագործության հեղինակը միայն երիտթուրքերի պարագլուխներն էին, իսկ թուրք ժողովուրդը ոչ մի կապ չուներ, խորապես կսխալվի»,- ցավով ասաց Գրիգոր պապը` ավելացնելով, որ գրեթե ամեն թուրք իր պարտքն է համարել այս կամ այն կերպ նպաստել ցեղասպանությանը:

«Հայրական կողմս Արաբկիրից էր, սակայն Մադենում, Արաբկիրից ոչ հեռու, պապերս խոշոր կարողություններ ունեին, ուստի հիմնականում այնտեղ էին ապրում, որտեղ էլ ծնվել է հայրս»,-սկսեց պատմությունը Գրիգոր Թորոսյանը:

1910 թ-ին մահանում է նրա պապը, եւ ընտանիքը տեղափոխվում է Արաբկիր: Գրիգոր պապի հայրը պատմել է, որ 1915թ-ին Երզնկայի կողմից տեղահանվածների քարավան է գալիս, ուր քշում են իրեն (11 տարեկան) եւ եղբորը (7 տարեկան): «Մոտ հինգ ժամ նրանք քայլել են` չիմանալով ուր են գնում, եւ հանկարծ տեսել են իրենց հարեւան թուրքին, ով կանգնեցրել է քարավանը, մոտեցել կառավարչին, խոսել, որից հետո հորս ու հորեղբորս հանել քարավանից»,-պատմում է Գրիգոր պապը` նշելով, որ հետո պարզվել է, որ տատը հարեւանին է տվել ունեցած ողջ ոսկեղենը` խնդրելով փրկել երեխաներին:

Որոշ ժամանակ անց նրանց կրկին, շատ արաբկիրցիների հետ, դեպի քարավաններ են քշել, այս անգամ նրանց հետ ավելի դաժան են վարվել` անգամ թույլ չտալով ջուր խմել, եւ կրկին նրանց փրկել է նույն հարեւանը. «Այս անգամ տատս նրան էր տվել թանկարժեք գորգերը»,- պատմեց Գրիգոր պապը` նշելով, որ դարնից հետո նրանց ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում:

Նրա խոսքով` 1919 թ-ին իրավիճակը մի փոքր փոխվել էր, դատավարությունից հետո հայ բնակչության մի որոշ մաս հավատացել եւ վերադարձել էր: «Մինչեւ 1919թ. աշնանը հորս ընտանիքը բնակվել է Մադենում, որից հետո վերադարձել է Արաբկիր: Քաղաք է վերադարձել նաեւ կոշկակար Հակոբ աղան, ում էլ տատը խնդրել է որպես աշակերտ վերցնել հորս»,-շարունակում է պատմությունը Գրիգոր պապը: Թե Հակոբ աղան, թե նրա կինը Գրիգոր պապի հորը` Սերոբ Թորոսյանին վերաբերվել են որդու պես, նրանք աշխատեցրել են կոշկակարի փոքրիկ խանութը, եւ կյանքը շարունակվել է այդպես մինչեւ 1922 թվականը:

Մի օր Հակոբ աղային եւ Սերբ Թորոսյանին կանչել են թուրք Յուսուֆ աղայի տուն: Այնտեղ նրանց սիրալիր ընդունել են, հետո տարել ձիանոց: «Այստեղ դուք պետք է փոս փորեք: Մենք որոշել ենք, որ դա պետք է դուք անեք»,-ասել է Յուսուֆ աղան: Հակոբ աղան առարկել է`ասելով, որ իրենք այդ գործի վարպետը չեն, սակայն նրանց հրամայել են դա անել:

Երբ մի քանի ժամ անց արդեն խորը փոսը փորված է եղել, հայտնվել է Յուսուֆ աղան եւ օգնել Սերոբին դուրս գալ փոսից, Հակոբ աղան նույնպես մեկնել է ձեռքը, սակայն նրան թույլ չեն տվել դուրս գալ փոսից, ասելով, թե գործը դեռ ավարտված չէ: Երիտասարդ Սերբին տարել են լվացվելու, սակայն նա լսելով ճիչեր, վերադարձել է` ակնատես լինելով սահմռկեցուցիչ տեսարանի: Երեք հոգի գոմաղբ են լցրել փոսը, Հակոբ աղային թույլ չտալով դուրս գալ` չնայած նրա աղաչանքներին: Սերոբը փորձել է օգնության հասնել վարպետին, սակայն թույլ չեն տվել: Երբ արդեն փոսը լված է եղել այնքան, որ երեւացել է միայն Հակոբ աղայի գլուխը, Յուսուֆը մոտեցել է փոսին եւ երկարաճիտ կոշիկի կրունկով հարավածել Հակոբ աղայի գլխին: Սերոբը տեսել է թե ինչպես է Հակոբ աղայի ուղեղը ցրիվ եկել եւ կորցրել է գիտակցությունը:

Սերոբի մոտ գլխուղեղի թաղանթի բորբոքում է ի հայտ գալիս, սակայն մի քանի ամիս անց նա կարողանում է ապաքինվել: Որոշ ժամանակ անց մահանում է նրա մայրը, այդ մասին իմանում է Յուսուֆ աղան եւ հրավիրում Սերոբին իր տուն, առաջարկում ամուսնանալ աղջիկներից մեկի հետ:

Քանի որ Սերոբն այլընտրանք չի ունենում, ստիպված համաձայնում է: Որոշ ժամանակ անց նրանք մոլլայի հետ ուղեւորվում են մզկիթ, եւ Սերոբը դառնում է Նուրի: Մինչեւ ամուսնությունը նա ապրում է Յուսուֆի տանը, նրան են հանձնում իր վարպետի` Հակոբ աղայի խանութի բանալին, եւ նա հիմնականում զբաղվում է խանութի գործերով: Սերոբը մտքում փախուստի տարբեր ծրագրեր էր գծում, սակայն հետո ստիպված էր լինում հրաժարվել դրանցից: «Նա չէր կարող հենց այնպես վերցնել ու փախչել: Նրան անմիջապես կբռնեին եւ կսպանեին»,-նկատում է Գրիգոր պապը:

Մի օր Սերոբի խանութ է մտնում մի քուրդ եւ ձեւանալով կոշիկի գնորդ, մի երկտող խցկում Սերբի ձեռքը: Բացելով երկտողը` նա ճանաչում է մորաքրոջ ամուսնու ձեռագիրը. «Եթե ցանկանում ես փախչել, այդ քուրդը կօգնի քեզ հասնել Հալեպ: Հետեւիր նրա խորհրդին: Ես նրան գումար եմ խոստացել: Ինքդ որոշիր»,-գրված է եղել թղթի վրա:

Քուրդն ասում է, թե նրան կսպասի կեսգիշերին եւ արագ հեռանում: Սերոբը որոշում է փախչել: Բարեբախտաբար, այդ օրը Յուսուֆը տանը չի լինում, եւ հանգամանքները հօգուտ Սերոբի են դասավորվում:

Քուրդը նրան ուղեկցում է դեպի քարավան, եւ ութ օր անց քարավանը հատում է Սիրիայի սահմանը: Այնտեղ Սերոբին դիմավորում է մորաքրոջ ամուսինը: Իրեն կարգի բերելով, նա անմիջապես գնում է Հալեպի «Քառասնից մանկանց» եկեղեցի եւ կրկին կնքվում որպես Սերոբ Թորոսյան:

Սա ընդամենը սովորական հայի մի պատմություն է, որը բավականին հաջողակ է եղել եւ կարողացել է փրկվել առավել դաժան ճակատագրից...

Տաթեւիկ Ղազարյան

Հայտնում է news.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 25-04-2013 09:25:01
Դիտումների քանակը: 972
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՅԱԿՈՎ ԽԱՉԻԿՅԱՆ ԻՎԱՆԻ Փիլիսոփա: Փիլ. գիտ. դ-ր (1969), պրոֆ. (1970): ՀՀ գիտ. վաստ. գործիչ (1985): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott