ՀԱՅ ՀԱՆՃԱՐ - Ղ.Ալիշան
Ո՞ւր ես Հայ հանճար.— անցեր ես, անցեր,
Հին ես երկայն դարք այլ եւ այլ բաղդով,
Մեր Հայ հայրենեաց վրայ են սահելով՝
Սեւ ու ըսպիտակ քողերով պատել
Զաղւորն այն ծածկեր.
Անցե՜ր են, անցեր:
Այն աշխարհ, որ շատ աշխարհաց մայր էր,
Ու սփռեց զազգեր մինչ ի ծայր երկրի,
Արդեամբք իր հողուն, մատամբք ճարտարի՝
Լեզուն գրկերով տաներ ու բերեր
Զանազան բերքեր,
Անցե՜ր է, անցեր :
.............................
Հայրենաց պաշտպան՝ զէնք զէնքով քըշեր,
Հիւսսի, հարաւոյ դէմ դըներ վահան,
Վազեր արեւմուտս, Աթենս հմտական,
Հելլեն հանճարոյն դէմ ըզՀայն հաներ,
Անյաղթ հռչակեր,
Անցե՜ր է, անցեր :
Թո՛պ… լւսե՞ք թմբկին… թո՛պ, թնտան սրտեր,
Հայրենեաց է տոն, հայրենեաց համբաւ.
Ո՜վ լաւք, ո՜վ քաջք, ձեզ վարձք հռչակեցաւ.
Արի՜ւն եւ քրտինք, ձեզ կապուին թագեր…
Հա՜յք, ո՞ւր արդիւնք ձեր.—
Անցե՜ր են, անցեր :
.............................
Անցա՞ն, մարեցա՞ն ուրեմն հայ լուսեր…
Ա՜հ, Հայաստան. ո՞ւր քո փառքըն փայլուն.
Ո՞ւր քո ճարտարաց աշխատանք անհուն.
Ք՞ւր քաջ եւ գիտուն որդուոցդ արդիւնքներ.
Ո՞նց քո բիւր փառքեր
Անցե՜ր են, անցեր :
.............................
Հա՜յ ազգ, հա՜յ հանճար, քունն է զքեզ բռներ,
Քո՜ւն թանձր եւ երկայն, բայց ոչ մահ անյոյս,
Ո՜վ արթացընէ զազգն իմ ի նոր լոյս,
Ես հազարներ տամ այնոր, տամ բիւրեր,
Որ զաչքըն բացներ.
Ու չըլլա՜ր անցեր :
Ո՞վ բանա զՀայկայ աշխոյժ աչուկներ,
Ո՜հ, ո՞վ կանգնէ զքեզ հանճար հայրենի.
Ե՛լ, կանգնէ՛ դու զքեզ, զաւակ ես երկնի.
Լո՜յս ծագէ մըթեդ, ե՛լ կանգնի՛ր ի վեր,
Հերիք քնացեր,
Գիշերդ է անցեր…
Կ’երդնու Նահապետ, կանչէ ձեզ Հայե՜ր,
Հանչարն է մեզ կեանք, ըզնա վառեցէք,
Մեծ պզտիկ՝ այդոր սիրով վառուեցէք…
Ծա՜գէ, Հայ հանճար, փայլէ՛ բիւր բոցեր,
Իմանան ազգեր,
ԹԷ Հայք չե՛ն անցեր:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1451
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

