ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

Նորության նկար Իմ անգին հայրիկ,

Ապրում ենք մղձավանջի օրեր: Կարսը ընկավ անփառունակ կերպով մեկ օրվա թույլ դիմադրությունից հետո: Բերդապահ զորքը չնկատեց` ինչպես թշնամին մտավ քաղաքի փողոցները: Այժմ կռիվները փոխվել են Ալեքսանդրապոլի շրջանը և շատ հավանական է, որ մեր կապը իրար հետ կտրված կլինի շուտով: Կառավարությունը և տիրող կուսակցությունը մեռցրել են ժողովրդի մեջ հերոսության ոգին և ամբոխների ինքնապաշտպանության ու տխրության կույր բնազդը, և նրանք չեն, որ պետք է կարողանան նորից զարթնեցնել: Կառավարության անդամների ու ղեկավար գործիչների բոլոր զեկույցներն ու խորհրդակցությունները արվում են դռնփակ, «ֆրակցիաների» ժողովներում, իսկ ժողովուրդն ու հասարակությունը ապրում է ստահոդ կամ չարանենգ փսփսուկներով ու անտարբեր անցնում է պաշտոնական «կոչերի» ու «հաղորդագրությունների» մոտով: Չգիտեմ` պիտի զարթնի արդյոք և երբ ժողովրդի առողջ բնազդը: Մինչև այժմ մեր բանակը, որ շատ մեծ է իր բազմությամբ, փախուստի էր դիմում ոչխարի հոտի նման: Ամենազարհուրելին այն է, որ երբ թշնամին քթի տակ է արդեն, մայրաքաղաքի կյանքն ունի իր նույն առօրյա տաղտկությունը և թմրությունը, որին խառնվել է միայն վախի զգացումը, բայց դարձյալ բավականին անտարբեր: Դատապարտվածի թմրություն, զառամած կենդանու հոգեբանություն թե կառավարության և թե ժողովրդի մեջ: Իսկ մինչ այդ եղել է զարմանալի անփութություն և թեթևամիտ խաղի վերաբերմունք ամեն ասպարեզում:

…Այս տարի ցուրտն ու ձմեռը շատ շուտ են վրա հասնում: Այստեղ անվերջ անձրև է, իսկ այսօր անդադար հեղեղ է ու քամի: Հեշտ չի այս եղանակին լինել դիրքերում կամ դաշտում, անտուն գաղթական: Դարձյալ տասնյակ հազարավոր մահեր: Մեր ոճրագործ, կարճամիտ, ժողովրդակործան, ունայն ու թայֆայական «կառավարության» քաղքականության ամբողջ սնանկությունն ու դատարկությունը երևաց այժմ, այս մեծ փորձության ժամին: Յուզբաշու նման ժողովրդին հրամայել, բայց ոչ` կազմակերպել, հավասարապես կրթել, այդ է ներքին ամբողջ քաղաքականությունը: Չունենք ոչ մի կառավարություն, կուսակցություն, որի սիրտը բաբախեր ժողովրդի սրտի հետ միասին և որը առկայծեր ժողովրդի մեջ: Կան միայն կառավարչական չաղ ապուրից ուտողներ, ամեն ձևի ու չափի թալանչիներ: Ամեն բանի սովորած ու իրենց ֆիզիկական գոյությունը պահպանող «քաղաքացիներ», կույր ու անկամ բանակ և ատամները կրծոտող կենտ-կենտ «քննադատողներ»…

2 նոյեմբերի, 1920 թ. Երևան

Zoom Image

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 20-02-2015 04:53:24
Դիտումների քանակը: 5361
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ ԻՎԱՆԻ Կինոռեժիսոր, կինոդերասան: ՀԽՍՀ Ժող. արտիստ (1935): Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott