ՑՐՈՆՔՑԻ ՄՈՒՐԱԴ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ազգային-ազատագրական շարժման գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Նույն ինքը Մուրադ Պետրոսյան:

Հայ ազգային-ազատագրական պայքարի մարտիկ:
ՀՀԴ կուսակցության անդամ:

Ծնվ. 1884թ., զ. Ցրոնք (Մուշի գավառ):
Մահ. 1927թ., Բեյրութ:

Սովորել է Մուշի Կեդրոնական վարժարանում:

Մասնակցել է 1901թ-ի Մշո Ս. Առաքելոց վանքի կռվին,
1904-ին՝ Սասունի ապստամբությանը, որը ճնշելուց հետո թուրքական իշխանությունները ՑՐՈՆՔՑԻ ՄՈՒՐԱԴին բանտարկել են:

1908թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո ազատվել է և մեկնել Ամերիկա:

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) սկզբին խմբով (280 հոգի) եկել է Կովկաս, Քեռու կամավորական գնդի կազմում, որպես վաշտի հրամանատար, մասնակցել բազմաթիվ մարտերի:

1918թ-ին եղել է Ա. Մանուկյանի թիկնապահը:

1921-ի փետրվարյան հակախորհրդային ապստամբության ժամանակ վիրավորվել է, անցել Պարսկաստան, ապա՝ Սիրիա ու Լիբանան:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2379
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ ՀԱԿՈԲԻ Պետական և կուսակցական գործից: ՀամԿ(բ)Կ անդամ 1930-ից: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott