ՎԱԼԵՐԻԱՆ (ՌՈՍՏՈՄ) ՄԱԴԱԹՈՎ (ՄԱԴԱԹՅԱՆ) ԳՐԻԳՈՐԻ
 
		
	Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (1826):
Ծնվ. 1782թ., գ. Ավետարանոց (այժմ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում):
Մահ. 04.11.1829թ., Շումլա (Բուլղարիա), հետագայում աճյունն ամփոփվել է Ս. Պետերբուրգի Ալեքսանդր Նևսկի վանքի բակում:
 
Մասնակցել է 1806-12-ի ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել Բատինի ճակատամարտում (1810): 
1812-ի ֆրանս-ռուսական պատերազմի ժամանակ եղել է հեծյալ ջոկատների հրամանատար: 
Լայպցիգի («ժողովուրդների») ճակատամարտում (1813-ի հոկտեմբերի 16-19), որտեղ ծանր վիրավորվել է, ստացել է գեներալ-մայորի կոչում: 
1816-ին նշանակվել է Ղարաբաղում տեղակայված ռուսական զորքերի հրամանատար, իսկ 1817-ից՝ Ղարաբաղի, Շիրվանի և Շաքիի խանությունների օկրուգային պետ: 
Մասնակցել է Դաղստանի լեռնականների դեմ մղված կռիվներին և 1826-28-ի ռուս-պարսկական պատերազմին: 
ՎԱԼԵՐԻԱՆ ՄԱԴԱԹՈՎ ի գլխավորած ջոկատը (2 հազար զինվոր) 1826-ի սեպտեմբերի 3-ին Շամխորի մոտ փայլուն հաղթանակ է տարել պարսկական 10 հազարանոց բանակի նկատմամբ և մասնակցել (սեպտեմբերի 13) Ելիզավետպոլի (այժմ՝ Գյանջա) ճակատամարտին: 
Նրա զորքերը 1826թ-ի աշնանը Ղարաբաղը լիովին մաքրել են պարսկական նվաճողներից: 
1828-29-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կռվել է Դանուբյան ճակատում, փայլուն հաղթանակ է տարել բուլղարական Շուլմա բերդի մոտ, գրավել է հսկաչեյ և Գիրսով ամրոցները: 
Գրակ.
Կեանք գեներալ-լեյտենանտ կնեազ Մատաթովին, 2 հրտ., Շուշի, 1870: 
Թերզիբաշյան Վ., Գեներալ-մայոր Վ. Մադաթով, Ե., 1942:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ԳՐԻԳՈՐ ԳԵԶՅԱՆ (Կյոզեյան) - ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԳՐԻԳՈՐ				 
			 
			 Հայ ազգ-ազատագրական շարժման մարտիկ: 1915-ի Վանի հերոսամարտի ժամանակ (ապրիլ-մայիս) եղել է զինվորական մարմնի անդամ, մասնակցել թուրքական հրոսակախմբերի դեմ մարտական գործողութ
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ԳՐԻԳՈՐ ԳԵԶՅԱՆ (Կյոզեյան) - ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԳՐԻԳՈՐ				 
			 
			 Հայ ազգ-ազատագրական շարժման մարտիկ: 1915-ի Վանի հերոսամարտի ժամանակ (ապրիլ-մայիս) եղել է զինվորական մարմնի անդամ, մասնակցել թուրքական հրոսակախմբերի դեմ մարտական գործողութ
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 