ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ
 
		Նույն ինքը Վազգեն Ա Բուխարեստցի:
Ավազանի անունը՝ Լևոն-Կարապետ:
Ծնվ. 03.10. 1908թ., Բուխարեստ:
Մահ. 18.08.1994թ., Ս. Էջմիածին:
Ամենայն հայոց կաթողիկոս 1955-ից: 
ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): 
Հայաստանի Ազգային հերոս (1994): 
Հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանին: 
Ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը (1936), գործնական մանկավարժության բաժինը (1937): 
1930-ական թթ-ից ազգային-հասարակական, այնուհետև եկեղեցական եռանդուն գործունեություն է ծավալել ռումինահայ գաղութում: 
Բուխարեստում հիմնել ու հրատարակել է «Հերկ» գիտահասարակական ամսագիրը (1937-38), դասավանդել հայկական դպրոցներում (1929-43): 
1943-ին Աթենքում ձեռնադրվել է կուսակրոն քահանա, նշանակվել Ռումինիւսյի հայոց թեմի առաջնորդ, տեղապահ (1947-55-ին՝ առաջնորդ): 
1948-ին ստացել է ծայրագույն վարդապետ. աստիճան, 
1951-ին ձեռնադրվել եպիսկոպոս: 
Ընտրվելով կաթողիկոս՝ ծավալել է եկեղեցաշինական-վերականգնողական լայն գործունեություն: 
Մեծ ներդրում ունի հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հոգևոր-մշակութային նոր արժեքների ստեղծման, հների հավաքման գործում: 
Հեղինակ է իմաստասիրական ու հրապարակախոսական բնույթի և հայագիտական ուսումնասիրությունների: 
Զգալի ավանդ ունի էկումենյան շարժման և միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման  ասպարեզում: 
Մասնակցել է կրոնական գործիչների՝ հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի): 
1988-ի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանին վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: 
1989-ին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք վանքերի վերաբացումն ու նորոգումը, վերաբացել է Սյունիքի և Գուգարքի թեմերը: 
Մեծ է ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆի ավանդը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գործում, որին սատարելու և տեղային կառույցների ձևավորման համար 1992-ի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին: 
Պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» (1994) և բազմաթիվ պետական ու եկեղեցական շքանշաններով, մեդալներով: 
Կաթողիկոս, գահին ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆին հաջորդել է Գարեգին Ա Սարգիսյանը:
Երկեր. 
Մուսա լերան հայերը Ֆրանց Վերֆելի վէպին մէջ, Բուխարեստ, 1940: 
Խրիմեան Հայրիկ որպէս դաստիարակ, Բուխարեստ, 1943: 
Խօսք Հայրենիքի մասին, Բուխարեստ, 1945: 
Հայրենի արեւին տակ, Բուխարեսւո, 1954: 
Կենսագրություն, կոնդակներ, քարոզներ, ճառեր, ելույթներ, գիրք 1-4, Էջմիածին, 1958-83: 
Մեր Պատարագը, Էջմիածին, 1990: 
Գալիքի տեսիլքով, գիրք 1, 2, Էջմիածին, 1988, 1993: 
Գրակ. 
Հարությունյան Վ., Եկայքշինեսցուք, Էջմիածին, 1989: 
Շտիկյան Ս., Վազգեն Առաջին, համառոտ 1986: 
Նույնի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի մատենագիտությունը, Էջմիածին, 1995:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
- 
								ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=134924286426004557_vazgen-a-pelechyan-1.jpgԱմենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):   
- 
								ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=134924286495517128_vazgen-a-pelechyan-2.jpgԱմենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):   
- 
								ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=134924286480344948_vazgen-a-pelechyan.jpgԱմենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):   
- 
								ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=13492428644187845_vazgen-a-pelechyan-3.jpgԱմենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):   
- 
								ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=134924286438799289_vazgen-a-pelechyan-5.jpgԱմենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):   
- 
								ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=134924286462204186_vazgen-a-pelechyan-6.jpgԱմենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):   
- 
								ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=134924286436462593_vazgen-a-pelechyan-7.jpgԱմենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):   
- 
								ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=134924286436310917_vazgen-a-pelechyan-8.jpgԱմենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):   
- 
								ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ/image/?type=album&prefix=album&img_id=134924286474094031_vazgen-a-pelechyan-9.jpgԱմենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):   
 7 ՄԻՏՔ ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՑ
 7 ՄԻՏՔ ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՑ  Պարգև Շահբազյանի հուշերը Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին:
 Պարգև Շահբազյանի հուշերը Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին:  Աստուած փնտրելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը եւ իմ Հայրենիքը, եւ խոնարհուեցի ճակատագրին առջեւ
 Աստուած փնտրելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը եւ իմ Հայրենիքը, եւ խոնարհուեցի ճակատագրին առջեւ  Թող մեր ձեռաց գործերը ըլլան ուղիղ, որպեսզի Տերը հաջողությամբ պսակե զանոնք
 Թող մեր ձեռաց գործերը ըլլան ուղիղ, որպեսզի Տերը հաջողությամբ պսակե զանոնք  Վազգեն 1-ի 1991թ-ի դեկտեմբերի 31-ի ուղերձը
 Վազգեն 1-ի 1991թ-ի դեկտեմբերի 31-ի ուղերձը  Հայտնի և անհայտ ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆը
 Հայտնի և անհայտ ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆը 
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 