ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆ ԴԱՆԻԵԼԻ
 
		Ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ: 
Պրոֆ. (1941): 
ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ 1945):
Ծնվ. 23.09.1865թ., Թիֆլիս:
Մահ. 04.01.1947թ., Երևան:
Կ.Բ. Լիսիցյանի ամուսինը, Լ.Ս., ՄԱ. և Ն.Ա. Լիսիցիանների հայրը: 
Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1884), Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1889): 
1889-91-ին դասավանդել է Գևորգյան ճեմարանում, 
1894-1915-ին՝ Ներսիսյան դպրոցում: 
1904-ին և 1910-11-ին ուսումնասիրել է Վիեննայի Մխիթարյանների գրադարանում, Բեռլինի և եվրոպայի այլ քաղաքների թանգարաններում եղած հայագիտական նյութերը: 
1892-1903-ին եղել է Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության խմբագրության անդամ և քարտուղար, 
1898-1921-ին՝ Թիֆլիսի Կատարինե Լիսիցյանի հայկական տարրական երկսեռ դպրոցի (1911-ից՝ գիմնազիա, 1921-ից՝ տեխնիկում) ուսուցիչ և տնօրեն: 
1892-98-ին աշխատակցել է «Աղբյուր» և «Տարազ» հանդեսներին: 
Հիմնադրել, խմբագրել և հրատարակել է (1905-17, 1922) «Հասկեր» մանկական ամսագիրը: 
Հ. Թումանյանի ու Լ. Շանթի հետ կազմել և հրատարակել է «Լուսաբեր» մայրենի լեզվի դասագիրքը (Թիֆլիսում, Կ. Պոլսում): 
1924-ից աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատի մեթոդաբանական բյուրոյում, 
1925-28-ին՝ Հայաստանի կենտրոնական գավառագիտական բյուրոյի ղեկավար, 
1938-43-ին դասավանդել է ՀՊՄԻ-ում, 
1924-47-ին՝ ԵՊՀ-ում (1940-ից՝ աշխարհագրական ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ): 
1928-47-ին ղեկավարել է ՀՊՊԹ ազգագրության բաժինը: 
Կազմակերպել է գիտական արշավախմբեր, գրառել ազգագրական նյութեր, ձեռք բերել թանգարանային ավելի քան 1000 ցուցանմուշ: 
Ազգագրական աշխատանքները կանոնավորելու և գիտական հիմքերի վրա դնելու նպատակով կազմել ու հրատարակել է «Ազգագրական հարցարանը» (1946): 
Հրատարակել է «ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, դեմոգրաֆիայով» (1940) աշխատությունը, գրել մենագրություն Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական պայմանների մասին (ձեռագիր): 
Հայկական աշխարհագրական ընկերության հիմնադիրներից և նախագահի տեղակալ (1937-39-ին): 
Նրա անունով են կոչվել ՀՊՊԹ ազգագրության բաժինը և Երևանի № 34 միջն. դպրոցը, որտեղ տեղադրված է ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆի դիմաքանդակը: 
Երկեր.
Զանգեզուրի հայերը, Ե., 1969: 
Ծաղկաքաղ, Ե., 1969: 
Լեռնային Ղարւսբաղի հայերը: 
Ազգագրական ակնարկ, «Հայ ազգագրություն և բանահյուսություն », պր. 12, Ե., 1981: 
Հայրենի առասպելներից և վեպերից, Ե., 1995: 
Գրակ. 
Ստեփան Դանիելի Լիսիցյան, Ե., 1987 (Նյութեր Հայկական ՍԱՀ գիտնականների կենսամատենագիտության, №41): 
Մարտիրոսյան Հ.Մ., Ստեփան Լիսիցյանը մանկավարժ, Ե., 1989: 
Варданян Л.М., Степан Лисициан и истоки армянской этнографии, Е., 2005.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 
	 
 

 
			 



 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 