ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ
 
		
	Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, վրիժառու: 
Ծնվ. 02.04.1896թ., գ. Ներքին Բագառիճ (Էրզրումի նահանգ):
Մահ. 23.05.1960թ., Սան Ֆրանցիսկո:
Ավարտել է Երզնկայի Կեդրոն, վարժարանը (1912), սովորել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1918-19): 
1913-ին մեկնել է Եվրոպա, սակայն Առաջին աշխարհամարտը (1914-18) սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան, կռվել Անդրանիկի գնում:
1918-ին մարտում վիրավորվել է, տեղափոխվել Թիֆլիս: 
1919-ին մեկնել է Հս. Կովկաս, ապա՝ Կ. Պոլիս: 
Զինվորագրվել է Մեծ եղեռնի գլխ. հանցագործներին ահաբեկող «Նեմեսիս» գործողության իրականացմանը: 
Թալեաթ փաշայի հետքերով եղել է մի շարք երկրներում, Բեռլինում հայտնաբերել և սպանել նրան (1921-ի մարտի 15-ին): 
Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանն արդարացրել է ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆին: 
Երկեր. 
Վերյիշումներ (Թալէաթի ահաբեկումը), Կահիրե, 1956: 
Գրակ. 
Դատավարութիւն Թալէաթ-փաշայի. սղագրական զեկուցում, Վնն., 1921:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
 
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 