ՍԱՐԳԻՍ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
Նկարիչ:
Ծնվ. 09.08.1886թ., Մալաթիա:
Մահ. 04.03.1947թ., Փարիզ (28.12.1977-ին աճյունը վերաթաղվել է Երևանում):
Ավարտել է Կարինի Սանասարյան վարժարանը (1908), 
Հռոմի գեղարվեստի ակադեմիայի (1911), սովորել Փարիզի Դեկորատիվ արվեստների դպրոցում (1912-14): 
1915-ին անցել է Անդրկովկաս, 
1917-ից անդամակցել Թիֆլիսի Հայ արվեստագետների միությանը: 
1920-ական թթ. ստեղծել է Հայաստանի առաջին փոստանիշերը, նաև «Արարատը Երևանից», «Հայ որբերն անապատում» (ՀԱՊ), «Հայ գաղթականներ», «Վարագա վանքի տոնը» գործերը և դիմանկարներ («Վավան սեղանի մոտ» ևն): 
1931-ին Իրանի կառավարության հրավերով մեկնել է Սպահան՝ վերականգնելու Սեֆյան շրջանի որմնանկարները, 
1934-ին հիմնադրել է Նոր Ջուղայի հայկական արվեստի թանգարանը, 
1937-ին առաջինը ձեռնամուխ եղել Հնդկաստանի և Ցեյլոնի VI-VII դդ. վիմափոր տաճարների որմնանկարների պատճենահանմանը (1942-ին պատճենները ցուցադրվել են Լուվրում և ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, 1971-ին 37 պատճեններ՝ Երևանում, որոնք ՍԱՐԳԻՍ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆի այրին՝ Վ. Խաչատուրյանը, նվիրել է ՀԱՊ-ին): 
Անհատական ցուցահանդեսներ՝ Կ. Պոլսում, Փարիզում, աշխարհի այլ քաղաքներում: 
Իտալ. ինտերնացիոնալ արվեստագետների ընկերության և Վիեննայի գեղարվեստագետների միության անդամ, «Անի» հայ արվեստագետների ընկերության հիմնադիրներից և քարտուղարը: 
1924-ին Վիեննայում հրատարակել է «Արմենիա» ալբոմը (հայ գաղթականներին նվիրված պատկերների ընտրանի): 
Գրակ. 
Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958; 
Olan D. , Indian Murols and Sarkis Katchadorian, N. Y., 1942.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 
	 
 

 
			 



 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 