ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ
 
		Ռազմական գործիչ, ԼՂՀ ՊԲ գեներալ-լեյտենանտ (1996): 
Արցախի հերոս (1997): 
Ծնվ. 05.03.1965թ., Ստեփանակերտ:
1983-85-ին ծառայել է ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում: 
1988-89-ին աշխատել է Ստեփանակերտի «Ավտոտեխսպասարկում» միավորումում:
1988-ից զինվորագրվել է Արցախյան ազգաային-ազատագրական շարժմանը: 
1991-ին ձերբակալվել է ԽՍՀՄ ՆԳ զորքերի կողմից և 6 ամիս պահվել Շուշիի ու Բաքվի բանտերում: 1991-92-ին՝ ԼՂՀ ԻՊՈՒ հրամանատարի տեղակալ, 
1992-94-ին՝ ՊԲ հրամանատար, 
1994-2000-ին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար: 
1988-94-ին մասնակցել է ԼՂՀ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, եղել է Շուշիի ազատագրման 4 ուղղություններից մեկի հրամանատարը:
ԼՂՀ նախագահ Ա.Ա. Ղուկասյանի դեմ կազմակերպած մահափորձի մեղադրանքով 2001-ին դատապարտվել է ազատազրկման, 
2004-ին վաղաժամկետ ազատ է արձակվել: 
2004-ին Երևանում հիմնել է «Խաչմերուկ» տեղեկատվավերլուծական հասարակական կազմակերպությունը, 
2005-ին՝ «Դաշինք» կուսակցությունը:
Պարգևատրվել է.
ԼՂՀ «Ոսկե արծիվ» (1997), 
Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշաններ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
- 
								ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=13426234824760532_samvel-babayan3.jpgԼՂՀ ՊԲ գեներալ-լեյտենանտ (1996): Արցախի հերոս (1997):   
- 
								ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ/image/?type=album&prefix=album&img_id=134262348215779002_samvel-babayan1.jpgԼՂՀ ՊԲ գեներալ-լեյտենանտ (1996): Արցախի հերոս (1997):   
 
 
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 