ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ
Նույն ինքը Ռուբեն  Չիլինկիրյան Հովհաննեսի
Բանաստեղծ, արձակագիր, բժիշկ: 
Ծնվ. 15.02.1885թ., գ. Սիլիվրի (Կ. Պոլսի մոտ):
Մահ. 26.08.1915թ., Մեծ եղեռնի զոհ:
Ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911): 
1911-14-ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում: 
1915-ին վերադարձել է Կ. Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին նահատակվել այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դ. Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ: 
1910-ին լույս է տեսել ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿի «Կարմիր գիրքը», որն ամվտփում է երեք պոեմ՝ «Զարդի խենթը», «Քրդուհին», «Մարդերգութիւն»: 
«Մարդերգություն» պոեմի հիմքում ընկած է մարդկային գոյի խորախորհուրդ վերապրումի գաղափարը:
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿը  նպատակ է ունեցել հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրերով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա մտահղացումները: 
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿի ստեղծագործությունն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում XX դ. սկզբի արևմտահայ գրականության մեջ: 
Սոցիալական անարդարության, բողոքի ու ընդվզման գաղափարն է արտահայտված «Դրամին աղոթքը», «Կարմիր դրոշակը», «Այս դանակը », «Փողոց ավլողը» բանաստեղծություններում: 
«Թրուպադուրները» բանաստեղծության մեջ ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿն արտահայտել է իդեալի և իրական կյանքի ողբերգականության հակադրությունը: 
Ազգային-հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները գրված են 1909-ի կիլիկյան ջարդերի անմիջական տպավորության տակ: 
«Զանգակներ, զանգակներ », «Ով իմ հայրենիքս», «Հայաստան» և այլ քերթվածներում բարձրացված է (ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման: ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է գրավում սերը, որը, ըստ նրա, ձգտում է «բացարձակ իդեալին » («Փոխան հարսանիքի», «Մեղքին պտուղը»): 
Նրա սիրո երգերի շարքը («Երգ Երգոց», «Գինով սեր», «Եկուր», «Ինչո՞ւ», «Սիրո և մահվան Երգը» և այլն) աչքի է ընկնում զգացմունքի նրբությամբ ու խորությամբ, արտահայտչական միջոցների թարմությամբ: 
Նրա պոեզիային բնորոշ են լեզվի մաքրությունն ու հարստությունը, տաղաչափ, արվեստի բազմազանությունը, երաժշտականությունը: 
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են:
«Բժիշկին գիրքէն փրցուած Էջեր» (1913) գրքում զետեղված են բժշկական զրույցներ, որոնք հետապնդում են առողջապահական, ուսուցողական նպատակներ: 
Դրանք («Ապրիլը հաղթել է», «Կռունկը», «Ահավոր տարակույսը», «Հարսերուն գաղտնիքը» և այլն) հեղինակի կյանքից վերցված նկարագրություններ են և պատկերված են գեղարվեստական մեծ վարպետությամբ: 
Երևանում ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿի անունով կոչվել են փողոց, դպրոց: 
2013 թվականի սեպտեմբերի 10-ին, Էջմիածնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` 18-րդ դարում կառուցված Ղազարապատ կոչված պատմական շենքում, բացվել է Ռուբեն Սևակի անվան թանգարան։ 
Երկեր. 
Երկ., Ե., 1955: 
Երկ., Ե., 1985: 
Երկ., Անթիլիաս, 1986: 
Երկ., հ. 1, Ե., 1995, հ. 2, 1996: 
Երկ., Էջմիածին, 1997: 
Հատընտիր [հայ. և ֆրանս.], Ե., 2006: 
Կարմիր գիրքը. Սիրոյ գիրքը. Ցրիքերթուածներ, Երուսաղեմ, 1944: 
Բժիշկին գիրքէն փրցուած Էջեր եւ քերթուածներ, Փարիզ, 1946: 
Գրակ. 
Հատիտյան Գ., Ռուբեն Սևակ, Ե., 1959: 
Ջրբաշյան է., Ռուբեն Սևակ, Ե., 1966:
Կիրակոսյան Վ., Ռուբեն Սևակ, Ե., 1972: 
Պետրոսյան Վ., Ռուբեն Սևակը և մեր ժամանակը, Ե., 2003:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ				 
			 
			 Խմբավար, դիրիժոր, երաժշտական, հասարակական գործիչ: 
ՀՀ (1967), ԽՍՀՄ (1978) ժողովրդական արտիստ: Պրոֆ. (1982): 
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ				 
			 
			 Խմբավար, դիրիժոր, երաժշտական, հասարակական գործիչ: 
ՀՀ (1967), ԽՍՀՄ (1978) ժողովրդական արտիստ: Պրոֆ. (1982): 
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 