ՌԱՖԱՅԵԼ ԿԱՊՐԵԼՅԱՆ ԻՎԱՆԻ
 
		Փորձարկող-օդաչու, 
Խորհրդային Միության հերոս (15.05.1975): 
ԽՍՀՄ վաստ. փորձարկող օդաչու (1961): 
Նույն ինքը՝  ՌԱՖԱՅԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՀՈՎՆԱՆԻ
Ծնվ. 05.05.1909թ., Բաքու:
Մահ. 12.10.1984թ., Մոսկվա:
Ավարտել է Լենինգրադի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը (1932), Բատայսկի (ՌԴ) քաղաքացիական ավիացիայի դպրոցը (1939): 
Աշխատել է Մոսկվայի քաղաքացիական   ավիացիայի վարչությունում: 
1941-ի ապրիլից՝ ավիաջոկատի (հիմնականում կատարել է գիշերային թռիչքներ) հրամանատար: 
Հայրենական պատերազմի (1941-45) սկզբին կատարել է 33 մարտական թռիչք դեպի գրավված Ուկրաինա, Բելոռուսիա: 
1942-ի հունվարին Կրիվոյ Ռոգի (Ուկրաինա) շրջանում սառցակալած ինքնաթիռը վայր է ընկել, և ՌԱՖԱՅԵԼ ԿԱՊՐԵԼՅԱՆը հայտնվել է գերության մեջ, սակայն նրան հաջողվել է փախչել գերմանական ճամբարից և միանալ պարտիզաններին: 
1944-ին նշանակվել է հեռավոր գործողության ավիացիայի ավիատրանսպորտային գնդի հրամանատար: Կատարել է 110 մարտական թռիչք: 
1947-ից՝ փորձարկող օդաչու (Տու-4-ի), 
1953-ից՝ գլխավոր փորձարկող օդաչու (գլխ. կոնստրուկտոր Մ. Միլի ՀԿԲ-ում): 
Փորձարկել է Մի-1, Մի-2, Մի-4, Մի-6, Մի-8, Մի-10 ուղղաթիռները: 
Գրակ. 
Книга о героях, Е., 1985.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
 

 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 