ՆՈՐԱՅՐ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ
 
		Հայտնի է նաև որպես Ստեփան Գազեզյան, Հարություն Թերզյան:
Ծնվ. 04.03.1844թ., Կ. Պոլիս:
Մահ. 1916թ., Կ. Պոլիս: 1924-ին աճյունը տեղափոխվել է Ստոկհոլմ:
Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1866): 
1866-68-ին՝ Վենետիկի Ռափայելյան, ապա՝ Քաղկեդոնի (Գադը Քյոյ) Մխիթարյան վարժարանների ուսուցիչ: 
1867-ին վարել է «Բազմավեպի» տեսչությունը: 
1868-69-ին՝ մատենադարանապետ: 
1870-ին հրաժարվել է հոգևոր կոչումից, մեկնել Փարիզ, ապա՝ Կ. Պոլիս, որտեղ լույս է տեսել նրա «Հայկական բառաքննութիւն...» (1880) աշխատությունը: 
1882-ին մեկնել է Ստոկհոլմ: 
«Բառգիրք ի գաղղիերէն լեզուէ ի հայերէն» (1884) բառարանում օգտագործել է հայ մատենագրության մեջ եղած լեզվաբանական փաստերը, կատարել ստուգաբանություններ: 
«Կորիւն վարդապետ եւ նորին թարգմանութիւնք» (1900) աշխատությունը վերաբերում է Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքի լեզվաբանական և բանասիրական քննությանը: 
Անդրադարձել է Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու և այլոց երկերին: 
1921-ին «Հանդես ամսօրյայում», 1925-ին առանձին գրքով լույս է տեսել Նորայր Բյուզանդացու «Քննադատութիւն Հայբուսակի» աշխատությունը, որում որժեվորել և քննադատել է Ղ. Ալիշանի երկրը: 
Նորայր Բյուզանդացու շատ բառարաններ և ուսումնասիրություններ անտիպ են:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ (Իլյիչ)				 
			 
			 Ազգային առաջին բալետի («Երջանկություն», 1939, երկրորդ խմբագրությամբ՝ «Գայանե», 1942, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1943), սիմֆոնիաների (Առաջին' 1934, Երկրորդ' 1943, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ (Իլյիչ)				 
			 
			 Ազգային առաջին բալետի («Երջանկություն», 1939, երկրորդ խմբագրությամբ՝ «Գայանե», 1942, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1943), սիմֆոնիաների (Առաջին' 1934, Երկրորդ' 1943, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 