ՆՈՐԱՅՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՒՆԱՆԻ
Մաթեմատիկոս:
Ծնվ. 17.07.1936թ., գ. Մեղրաշեն (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում):
 
Ֆիզմաթ գիտ. դ-ր (1971), ՀՀ ԳԱԱ ակադ. (1990, թղթ. Անդամ՝ 1974), ՀՀ գիտ. վաստ. գործիչ (2003): 
Ավարտել է ԵՊՀ (1958):
1989-ից՝ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստ-ի տնօրեն, 
1990-92-ին՝ ԵՊՀ ռեկտոր: 
Աշխատանքները վերաբերում են կոմպլեքս անալիզին և մոտավորությունների տեսությանը: 
Լուծել է ամբողջ (կամ տվյալ տիրույթում անալիտիկ) ֆունկցիաներով հավասարաչափ մոտավորության խնդիրը՝ համալրելով այդ հարցում Մ. Կելդիշի, Մ. Լավրենտևի, Ա. Մերգելյանի և ուրիշների ստացած արդյունքները:
ՆՈՐԱՅՐ ԱՌԱՔԵԼՅԱՆն առաջինն է կիրառել մոտավորությունների տեսության մեթոդները և արդյունքները մերոմորֆ ֆունկցիաների արժեքների բաշխման տեսության, ինչպես նաև աստիճանային շարքերի արդյունավետ անալիտիկ շարունակման և եզակիությունների տեղայնացման հարցերում: 
ՀամԼ ԿԵՄ մրց. (1970):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 
	 
 

 
			 



 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 