ՆԱՀԱՊԵՏ ՌՈՒՍԻՆՅԱՆ ՊԱՅԱԶԱՏԻ
Փիլիսոփա, բժիշկ, հասարակական գործիչ: 
Բժշկագիտության դոկտոր (1851): 
Ծնվ. 28.09.1819թ., գ. Էվքերե (Կեսարիայի գավառ):
Մահ. 29.11.1876թ., Կ. Պոլիս:
Սովորել է Սկյուտարի Ս. Կարապետ եկեղեցու վարժարանում (1829-ից): 
1844-ին ընդունվել է Սորբոնի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետը: 
1849-ին Փարիզում Ծերենցի հետ ստեղծել է ուսանողական Արարատյան ընկերությունը՝ խնդիր ունենալով «սատարել Հայաստանի առաջադիմությանը»: 
1851-ին վերադարձել է Կ. Պոլիս: 
Իր համախոհներ Գ. Օտյանի, Ն. Պալյանի, Ա. Վիչենյանի և այլոց հետ ձեռնամուխ է եղել արևմտահայ ազգային կյանքը նորովի կազմակերպելու մտահղացման իրականացմանը: 
«Ուղղախօսութիւն արդի հայ լեզուին» (1853) աշխատությամբ պաշտպանել է աշխարհաբարը և փորձել (թեև ոչ բավարար լեզվագիտական մակարդակով) մշակել նրա քերականությունը: 
Իր կազմած «Տարեցոյցում» (1854) առաջարկել է ընդունել ֆրանսիական բուրժուական հեղափոխության տոմարը, տվել տարաբնույթ հանրամատչելի գիտելիքներ, շոշափել հայ ազգային կյանքը ժողովրդավարական սկզբունքով վերափոխելու խնդիրներ: 
Ավելի ուշ նա այդ հարցերին անդրադարձել է հարստացված «Բնական տարեցոյց» երկհատորյակում (1871-72): 
Մասնակցել է Կ. Պոլսի բարեգործական ընկերության հիմնադրմանը (1860), «Քնար հայկական» երաժշտական ընկերության աշխատանքներին: 
Մեծ ներդրում ունի արևմտահայության Ազգային սահմանադրության (1857) մշակման գործում: 
1863-ից պարբերաբար ընտրվել է Ազգային ժողովի երեսփոխան: 
Նրա մտորումները, արևմտահայ ազգային-հասարակական տրամադրություններն են արտացոլված բանաստեղծություններում («Պատանին և արտուտիկը», «Ծիծառնիկ» և այլն): 
ՆԱՀԱՊԵՏ ՌՈՒՍԻՆՅԱՆը նաև «Կիլիկիա» հանրահայտ երգի խոսքերի հեղինակն է: 
Կատարել է բազմաթիվ թարգմանություններ ֆրանսերենից: 
Կյանքի վերջին տարիներին ՆԱՀԱՊԵՏ ՌՈՒՍԻՆՅԱՆը զբաղվել է փիլիսոփայությամբ: 
Կայսերական բժշկական ուսումնարանում դասավանդել է փիլիսոփայության և բժշկական դեոնտոլոգիայի իր մշակած ուսմունքը շարադրել է «Դասագիրք փիլիսոփայութեան» աշխատության մեջ (ֆրանս. հրտ.՝ 1876, հայ. հրտ.՝ 1879): 
Հետևելով Վ. Կուզենին՝ Էմպիրիզմի և ռացիոնալիզմի միակողմանիությունը փորձել է հաղթահարել Կանտի և Հեգելի ուսմունքների առանձին գաղափարների համադրմամբ: 
Փիլիսոփայությունը, ըստ ՆԱՀԱՊԵՏ ՌՈՒՍԻՆՅԱՆի, գիտություն է բանականության մասին, որը մարդուն բարոյական կատարելության է հասցնում՝ ուղղելով նրա միտքը դեպի ճշմարիտը, բարին, գեղեցիկը: 
Փիլիսոփայության խնդիրը, վերջին հաշվով, բացարձակ ճշմարիտի գաղափարի իմացությունն է, որը ձեռքբերովի չէ, այլ «կից է» հոգուն: 
Երկեր. 
Ազգային հանգանակութիւն, ԿՊ, 1865: 
Գրակ.
Նահապետ Ռուսինյանի աշխարհայացքը, Ե., 1970:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ				 
			 
			 Պատմաբան, քարտեզագետ: 
Պատմ. գիտ. դ-ր (1993), պրոֆ. (1994): 
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ				 
			 
			 Պատմաբան, քարտեզագետ: 
Պատմ. գիտ. դ-ր (1993), պրոֆ. (1994): 
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 