ՅՈՒՐԻ ԹԱՄԱՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
Ճարտարապետ: 
Ծնվ. 31.05.1922թ., Թավրիզ:
Մահ. 17.01.1993թ., Երևան:
Ա. Հ. Թամանյանի որդին, 
Գ. Ա. Թամանյանի եղբայրը: 
Ավարտել է ԵՊԻ (1953): 
1953-67-ին աշխատել է ՀԽՍՀ պետշինի ճարտ. հուշարձանների պահպանության և վերականգնման հատուկ գիտաարտադրական արվեստանոցում, 
1967-92-ին՝ Երևաննախագիծ ինստիտուտում: 
ՅՈՒՐԻ ԹԱՄԱՆՅԱՆի նախագծերով 1967-92-ին իրականացվել են Երևանում՝ բնակելի տներ, հիվանդանոցներ, դպրոց՝ Նորքում, Օպերայի և բալետի թատրոնի (1978-80), Համերգային մեծ դահլիճի (1981-83), ԵՊՀԹ-ի վերակառուցումները ևն: 
Կազմել է Մարմաշենի վանքի (1954), Մշկավանքի (1956), Քասաղի բազիլիկի (1957) վերականգնման նախագծեր,   համահեղինակ է «Գոշավանք» (1974), «Օձուն» (1960, 1981) պատկերագրքերի, հեղինակ՝ «Քարե տարեգրության վերականգնումը» (1981), «Հուշարձաններին նոր կյանք» (1988) գրքերի: 
ՅՈՒՐԻ ԹԱՄԱՆՅԱՆը չափագրել ու հետազոտել է Ղրիմի թերակղզու մեկ ու կես տասնյակ հայկական եկեղեցիներ ու լքատուռներ («Հայկական ճարտարապետությունը Ղրիմում», 1992, ռուս., համահեղինակ), որպես խորհրդատու աջակցել է Սուրբ Խսսչ վանքի, Թեոդոսիայի Ս. Սարգիս և Ս. Հովհաննես եկեղեցիների վերականգնման աշխատանքներին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 
	 
 

 
			 



 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 