MUSHEX GALSHOYAN (Manukyan) HOVSEPI / ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ (Մանուկյան) ՀՈՎՍԵՓԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան

Ծնվ. 13.12.1933թ., գ. Մեհրիբան (այժմ՝ գ. Կաթնաղբյուր՝ ՀՀ Արագածոտնի մարզում):
Մահ. 15.10.1980թ., գ. Կաթնաղբյուր:

Արձակագիր:

Ավարտել է ՀԳԻ (1957), Մոսկվայի Մ. Գորկու անվ. գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները (1971):

Լույս են տեսել ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆի «Կռունկ» (1969), «Ծաղկած քարեր» (1973), «Մարութա սարի ամպերը» (1981, ՀԽՍՀ Պետ. մրցանակ՝1981) պատմվածքների ժողովածուները, «Բովտտուն» (1974, ՀԳՄ առաջին կարգի մրց.՝ 1973) վեպը, «Ձորի Միրոն» (1983) վիպակը:
Ստեղծագործություններում կորուսյալ հայրենիքի կարոտն է, Մեծ եղեռն ապրած հայության արդար դատը:

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆի երկերի հիման վրա նկարահանվել են «Հնավանդ թմբուկը», «Բովտուն», «Ձորի Միրոն» կինոնկարները:

Երկեր.
Բովտուն (վեպ, էսսենեո, ակնարկներ, հոդվածներ), Ե., 1982:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 10978
Կարծիքներ և մեկնաբանություններ
Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott