ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Վրաստան

Ծնվ. 1924թ. մայիսի 2-ին Ջավախքի Ախալքալաք քաղաքում:
Մահ. 2002թ.:

1931-1941թթ սովորել է Ախալքալաքի միջնակարգ հայկական դպրոցում:

1942-1945թթ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վարել հրաձգային վաշտի հրամանատարի, գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնները: Պարգևատրվել է <<Հայրենական պատերազմի>> I և II աստիճանների շքանշաններով և բազմաթիվ մեդալներով:

1945-1947թթ աշխատել է Ախալքալաքի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ և զինղեկ:

1947-1951թթ ուսանել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում:

1952-1959թթ աշխատել է ՀԿԿ կենտկոմում պրոպագանդայի և ագիտացիայի, այնուհետև` կուլտուայի բաժնի հրահանգիչ:

1958թ. ընդունվել է ՀԳՄ շարքերը:

1959-1962թթ` ՀԳՄ պաշտոնաթերթ <<Գրական թերթի>> գլխավոր խմբագիր:

1960թ. ընդունվել է Հայաստանի ժուռնալիստների միության շարքերը:

1961թ. ՀԿԿ կենտկոմի բյուրոյի կողմից ստացել է նկատողություն` <<Գրական թերթում>> Հր. Մաթևոսյանի <<Ահնիձոր>> ակնարկի մասին փառաբանող հոդված տպագրելու համար:

1962-1970թթ` Հայպետհրատի գլխավոր խմբագիր:

1965թ. ՀԿԿ կենտկոմի բյուրոյի կողմից ստացել է խիստ նկատողություն` Քր. Թափալցյանի <<Պատերազմ>> վեպի IV հատորի տպագրության համար:

1966թ.` ուղևորություն Սիրիա և Լիբանան, ընդունելություն Սիմոն Վրացյաի կողմից Փալանջյան ճեմարանում:

1969թ. խմբագրել է Պ. Սևակի <<Եղիցի լույս>> ժողովածուն, որը լույս է տեսել նույն տարում և կալանվել պետական, կուսակցական վերադաս մարմինների կողմից:

1975թ. ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով շնորհվել է հանրապետության կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում:

1975թ. ընտրվել է ՀԳՄ քարտուղար և համատեղությամբ` կուս. բյուրոյի քարտուղար: Աշխատել է մինչև 1986թ.:

1976, 1981թթ ՀԿԿ XXVI և XXVII համագումարներում ընտրվել է ՀԿԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

1968, 1980, 1982թթ ընտրվել է ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի երեք գումարումների դեպուտատ:

1981թ. ԽՍՀՄ գրողների միության VII համագումարում ընտրվել է ԽՍՀՄ ԳՄ վարչության անդամ:

1983թ. <<Խաղաղություն պատերազմից առաջ>> ժողովածուի համար շնորհվել է Հայաստանի պետական մրցանակի դափնեկրի կոչում:

1984թ. ԽՍՀՄ գրողների միության կազմավորման 50-ամյակի կապակցությամբ և ծննդյան 60-ամյա առիթով պարգևատրվել է <<Ժողովուրդների բարեկամություն>> շքանշանով:

1984թ. <<Ձոն Երևանին>> բանաստեղծությունը ՀԳՄ վարչության որոշմամբ արժանացել է <<Երևանը և երևանցիները>> մրցանակաբաշխության առաջին մրցանակին:

1986-1991թթ աշխատել է ՀԳՄ-ում գրական խորհրդատում:

<<Մկրտիչ Սարգսյան. Գրողի ճանապարհը>>, 2000թ.

Մկրտիչ Սարգսյանը երկրային կյանքին հրաժեշտ տվեց 2002թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում` իր ընտանքին (կնոջը, աղջկան և երկու տղաներին) և հայ ժողովրդին թողնելով գրական մեծ ժառանգություն:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 7785
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479668255289834_mkrtich_sargsyan_1.jpg

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479668253629702_mkrtich_sargsyan_2.jpg

    Բանաստեղծ, արձակագիր: ՀՍՍՀ Մշակույթի Վաստակավոր Գործիչ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր:

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479668298552135_mkrtich_sargsyan_3.jpg

    Բանաստեղծ, արձակագիր: ՀՍՍՀ Մշակույթի Վաստակավոր Գործիչ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր:

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479668236028788_mkrtich_sargsyan_4.jpg

    Բանաստեղծ, արձակագիր: ՀՍՍՀ Մշակույթի Վաստակավոր Գործիչ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր:

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479668217060507_mkrtich_sargsyan_5.jpg

    Բանաստեղծ, արձակագիր: ՀՍՍՀ Մշակույթի Վաստակավոր Գործիչ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր:

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=13447966826358040_mkrtich_sargsyan_6.jpg

    Բանաստեղծ, արձակագիր: ՀՍՍՀ Մշակույթի Վաստակավոր Գործիչ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր:

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479705843594265_mkrtich_sargsyan_7.jpg

    Մկրտիչ Սարգսյանը Շիրազի հետ

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479705835233534_mkrtich_sargsyan_8.jpg

    Մկրտիչ Սարգսյան և Համո Սահյան

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479705846736420_mkrtich_sargsyan_9.jpg

    Մկրտիչ Սարգսյան և Սերո Խանզադյան

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479705886682069_mkrtich_sargsyan_10.jpg

    Մկրտիչ Սարգսյան և Ստեփան Զորյան

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479705887588655_mkrtich_sargsyan_11.jpg

    Հրանտ Թամրազյան Կարեն Դեմիրճյան Մկրտիչ Սարգսյան

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479705867871633_mkrtich_sargsyan_12.jpg

    Բանաստեղծ, արձակագիր: ՀՍՍՀ Մշակույթի Վաստակավոր Գործիչ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր:

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479705857235249_mkrtich_sargsyan_13.jpg

    Բանաստեղծ, արձակագիր: ՀՍՍՀ Մշակույթի Վաստակավոր Գործիչ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր:

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479705819477720_mkrtich_sargsyan_14.jpg

    Բանաստեղծ, արձակագիր: ՀՍՍՀ Մշակույթի Վաստակավոր Գործիչ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր:

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479705829858303_mkrtich_sargsyan_15.jpg

    Ձախից՝ Արամայիս Սահակյան, Լյուդվիգ Դուրյան, Մկրտիչ Սարգսյան, Վարդգես Պետրոսյան ― նշված անձանց հետ՝ Արամայիս Սահակյան, Լյուդվիգ Դուրյան և Վարդգես Պետրոսյանը

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479705866791622_mkrtich_sargsyan_16.jpg

    Սարգսյանը համաշխարհային պատերազմի տարիներին

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
  • ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134479705858824230_mkrtich_sargsyan_17.jpg

    Բանաստեղծ, արձակագիր: ՀՍՍՀ Մշակույթի Վաստակավոր Գործիչ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր:

    ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott