ՄԼՔԵ
 
		Մլքեն (Թամար) Շապուհ իշխանի (Շապուհը Սմբատ թագավորի եղբայրն էր) դուստրն էր: 
Մլքեին կնության են տալիս Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունուն: 
Գագիկը Վասպուրականի թագավոր է եղել 908 թվականից մինչև 943 թվականը: 
Այդ տարիներին Մլքե թագուհին մշտապես մասնակցել է երկրի կառավարման, կարևոր օրենքների ընդունման, հարևանների հետ խաղաղ ու հաշտ ապրելու հարցերի քննարկման, ընդունման գործընթացներին: Նա ներկա է գտնվել դրսից բարձրաստիճան հյուրերի, դիվանագետների ընդունման արարողություններին, բանակցություններին: Մասնակցել է նաև քաղաքաշինության, մասնավորապես եկեղեցաշինության գործերին: Հարմար պահ ընտրելով, նա հորդորում և խորհուրդ է տալիս թագավոր ամուսնուն Վանա լճի ափամերձ կղզում եկեղեցի կառուցել: 915 թվականին սկսվում է եկեղեցու կառուցման իրականացումը, որը տևում է շուրջ վեց տարի և ավարտին է հասնում 921 թվականին: Եկեղեցին օծվեց Սուրբ Խաչ անվանակոչությամբ: Այն կառուցվեց հանճարեղ ճարտարապետ Մանուելի ղեկավարությամբ: Կառույցի արևմտյան ճակատին քանդակված է թագավոր Գագիկ Արծրունին, ձեռքին բռնած եկեղեցու մանրակերտը, իսկ տաճարի պատին Թամար (Մլքե) թագուհին: Մլքե թագուհու ժամանակ պալատում գտնվել է ավետարան, որը պատկերազարդվել է 862 թվականին: Որոշ պատմաբաններ այն կարծիքին են, որ այդ Ավետարանը, գրված մագաղաթի վրա, Գագիկ թագավորի պալատ է բերվել նրա առաջին կնոջ կողմից որպես օժիտ: Ավետարանն ունի նկարազարդ խորաններ, դիմանկարներ: Մլքե թագուհին այն խնամքով պահպանել և հանձնել է Վարագավանքի Սբ. Աստվածածին եկեղեցուն, ապահով պահպանության և եկեղեցական օգտագործման համար: Ավետարանը անվանվում է «Մլքե թագուհու ավետարան»: Բազում փորձություններից ու դեգերումներից հետո, 1830 թվականին այն ձեռք է բերում քրիստոնեապաշտ Գրիգոր Ներսեսյանցը: Նա ավետարանը որպես սուրբ գիրք հասցնում է Վենետիկ և նվիրաբերում Մխիթարյան միաբանությանը, որտեղ և հանգրվանում է մինչև օրս: Կարծիք կա, որ ժամանակին Ավետարանը նկարազարդվել է Անի քաղաքում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ ՄԿՐՏՉԻ				 
			 
			 ՀԽՍՀ (1945), ԽՍՀՄ (1965) ժող. արտիստ: Սոց. աշխատանքի հերոս (1975): 1927-ին կազմակերպել է Թիֆլիսի հայկական դրամատիկ ստուդիան, եղել Լենինականի պետ. թատրոնի հիմնադիրներից (1
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ ՄԿՐՏՉԻ				 
			 
			 ՀԽՍՀ (1945), ԽՍՀՄ (1965) ժող. արտիստ: Սոց. աշխատանքի հերոս (1975): 1927-ին կազմակերպել է Թիֆլիսի հայկական դրամատիկ ստուդիան, եղել Լենինականի պետ. թատրոնի հիմնադիրներից (1
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 