ՄԻՔԱՅԵԼ ՉԱՄՉՅԱՆ (ԿԱՐԱՊԵՏ) ԱԲՐԱՀԱՄԻ
Պատմաբան, լեզվաբան, աստվածաբան, մանկավարժ: ՛
Ծնվ. 04.12.1738թ., Կ. Պոլիս:
Մահ. 30.11.1823թ., Կ. Պոլիս:
Լ. Հ. Չամիչյանի ազգականը: 
Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1762), վարդապետ (1769), Կ. Պոլսի Մխիթարյանների մեծավոր (1795-1823): 
Սովորել է Ս. Ղազարի Մխիթարյան վարժարանում (1757-62), տիրապետել հին և նոր բազմաթիվ լեզուների: 
Եղել է Ս. Ղազարի Մխիթարյան դպրոցի վերատեսուչ (1776-89): 
Նրան աշակերտել են Մ. Հ. և Հ. Հ. Ավգերյանները, Մ. Ջախջախյանը, Ղ. Ինճիճյանը և այլք: 
ՄԻՔԱՅԵԼ ՉԱՄՉՅԱՆ հեղինակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» (1779) աշխատությունը, որը 1801-59-ին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ հարյուր տարի օգտագործվել որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք: 
ՄԻՔԱՅԵԼ ՉԱՄՉՅԱՆի գիտական գլուխգործոցն է «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն 1784» եռահատոր աշխատությունը (1784-86), որը հայ ժողովրդի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատմագրության մեջ: 
Այն նաև առաջին փորձն է Մովսես Խորենացու Պատմությունից հետո ամբողջ, համահավաք պատմություն ստեղծելու: 
ՄԻՔԱՅԵԼ ՉԱՄՉՅԱՆը մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել պատմության ըմբռնման նոր սկզբունքներ: 
Հայ մեկնողական գրականության գլուխգործոց է ՄԻՔԱՅԵԼ ՉԱՄՉՅԱՆի «Մեկնութիւն սաղմոսաց» (հ. 1-10, 1815-23) երկասիրությունը: 
Կ. Պոլսի առաքելական և կաթոլիկ համայնքների միջև ընթացող սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հաւատոյ, ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» ծավալուն դավանաբան, երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի 1819-ի մայիսի 5-ի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել է (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873-ին՝ Կալկաթայում): 
ՄԻՔԱՅԵԼ ՉԱՄՉՅԱՆը մշակել է հայկական դպրոցների ուսումնական և բարոյակրթական կանոններ ու ծրագրեր, դասավանդվող առարկաների թվում գերապատվությունը տվել է հայագիտությանը: 
Երկեր. 
Նուագարան օրհնութեանց, Վետ., 1801: 
Պատկեր տօնից սուրբ Աստուածածնին, Վետ., 1805: 
Սեղան խնկոց, Վնտ., 1816: 
Գրակ. 
ճեմեճյան Ս., Միքայել Չամչեան եւ իր Հայոց պատմութիւնը, Վնտ., 1883:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
	
	
 





				  
	
		
		
		
		
		
           	 	 
           	 	 
           	 
 Arian AMU