ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող, Զինվորական գործիչ
Բնակավայրը` Ֆրանսիա

Բանաստեղծ:
Ֆրանսիական Դիմադրության շարժման գորշիչ:
Ներկայացվել է Ֆրանսիայի Ազգային հերոսի կոչմանը:

Ծնվ. 01.09.1906թ., Ադիյաման, (ներկայիս Թուրքիայի տարածքում):
Մահ. 21.02.1944թ., Ֆորտ Մոն Վալերիեն (Ֆրանսիա):

Փրկվելով Մեծ եղեռնից, որի ժամանակ կորցրել է ծնողներին՝ 1920-ական թվականների սկզբին ապաստանել է Լիբանանի Ձունի քաղաքի հայկական որբանոցում,
1925 թ-ին տեղափոխվել է Ֆրանսիա:
1930-ական թվականներին Մանուշյանն աշխատել է Հայաստանի օգնության կոմիտեում:
1930-31թ-ին Գ. Աթմաճյանի հետ հրապարակել է «Ջանք» գրական-գեղարվեստական հանդեսը,
1935–37 թթ., խմբագրել «Զանգու» շաբաթաթերթը (Փարիզ) , որտեղ տպագրել է նաև իր բանաստեղծությունները:

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) առաջին իսկ ամիսներին, երբ Գերմանիան նվաճել էր եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, շատերի հետ Մանուշյանը նույնպես ձերբակալվել ու նետվել է համակենտրոնացման ճամբար: 3 ամիս անց փախել է ճամբարից, վերադարձել Փարիզ և ակտիվորեն մասնակցել գերմանական զավթիչների դեմ ֆրանսիացի հայրենասերների մղած պայքարին՝ Դիմադրության շարժմանը:

1943 թ-ի մայիսին նշանակվել է Փարիզի և նրա շրջակայքի ազատ հրաձիգների և պարտիզանական ինտերնացիոնալ ջոկատների հրամանատար՝ Ժորժ կեղծանունով: Նույն թվականի նոյեմբերին Մանուշյանն ու նրա 22 մարտական ընկերները մատնությամբ ձերբակալվել են, 3 ամիս անց գնդակահարվել: Ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնը նրանց հիշատակին է ձոնել «Մանուշյանի խումբը» բանաստեղծությունը, որը հետագայում վերածվել է երգի:

1946 թ-ին Փարիզում լույս է տեսել Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 1956 թ-ին վերահրատարակվել է Երևանում՝ «Իմ երգը» խորագրով:

Մանուշյանի և նրա խմբի մարտիկների անուններով փողոցներ, դպրոցներ, պուրակներ են կոչվել Փարիզում, Մարսելում և Ֆրանսիայի այլ քաղաքներում, կանգնեցվել են հուշարձաններ: Փարիզում Մանուշյանի տան պատին ամրացված է հուշաքար: Ամեն տարի փետրվարի 26-ին Ֆրանսիայում հարգանքի տուրք է մատուցվում Մանուշյանի հիշատակին:

Ֆրանսիայի կառավարությունը Մանուշյանին հետմահու պարգևատրել Է Պատվո լեգեոնի շքանշանով:
Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նկարահանել է «Ոճրագործության բանակ» (կինոնկարը, 2009 թ., Մանուշյանի դերում՝ Աբգար Սիմոնյան):
Երևանում և Գյումրիում նույնպես նրա անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ:

* * * *
«...Մանուշյանի և նրա մարտական ընկերների փառապանծ սխրանքը չի մոռացվի, և մենք այդ հերոսների մասին, մեր մեծ բանաստեղծ Վիկտոր Հյուգոյի արտահայտությամբ, կարող ենք ասել. «Զոհվածները, ինչպես ողջերը, մասնակցում են մեր կռիվներին...»:
Ժակ Դյուկլո, Ֆրանսիայի կոմկուսի առաջնորդ

* * * *
«Հիմա մեռնում եմ ընկերներիս հետ՝ արիաբար և մի մարդու գիտակցությամբ, որի խիղճը հանգիստ է, քանզի ոչ ոքի չարիք չեմ պատճառել: Ես կամավոր եմ մտել Ազատագրական բանակի շարքերը և մեռնում եմ հաղթանակի շեմին»:
Միսաք Մանուշյանի՝ մահապատժից առաջ կնոջն ուղղած նամակից

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5459
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • Միսաք Մանուշյան

    /image/?type=album&prefix=album&img_id=132985228757362902_ruegroupemanouchian.jpg

    Ֆրանսիայի Ազգային հերոս

    Միսաք Մանուշյան
  • Միսաք Մանուշյան

    /image/?type=album&prefix=album&img_id=132985228751832181_affiche_rouge_tgd.jpg

    Ֆրանսիայի Ազգային հերոս

    Միսաք Մանուշյան
  • Միսաք Մանուշյան

    /image/?type=album&prefix=album&img_id=132985228778604292_Missak-Manouchian_arrested_2.jpg

    Ֆրանսիայի Ազգային հերոս

    Միսաք Մանուշյան
  • Միսաք Մանուշյան

    /image/?type=album&prefix=album&img_id=13298522872556681_monument_Mont_Valerien_execution_place.jpg

    Ֆրանսիայի Ազգային հերոս

    Միսաք Մանուշյան
  • Միսաք Մանուշյան

    /image/?type=album&prefix=album&img_id=132985228750951829_byust.jpg

    Ֆրանսիայի Ազգային հերոս

    Միսաք Մանուշյան
  • Միսաք Մանուշյան

    /image/?type=album&prefix=album&img_id=132985284589102606_misak1.jpg

    Ֆրանսիայի Ազգային հերոս

    Միսաք Մանուշյան

© "5165m" studio
top
top
font
color
bott