ՄԻՆԱՍ ԲԺՇԿՅԱՆ ՄԱՆՈՒԿԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Բանասեր
Բնակավայրը` Իտալիա

Ծնվ. 15.10.1777թ., Տրապիզոն:
Մահ. 26.11.1861թ., Վենետիկ:

Բանասեր, մանկավարժ, քերական, պատմաբան, ազգագրագետ, երաժշտագետ:

Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, վարդապետ (1804):

Սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրոցում:

1808-ին մեկնել է S. Ղազարից և կրթական, մանկավարժական գործունեություն ծավալել Կ. Պոլսում, Տրապիզոնում հիմնել է դպրոցներ:

1825-ին բնակություն է հաստատել Ղրիմի Ղարասուբազար (այժմ՝ Բելոգորսկ) բնակավայրում, հիմնել եկեղեցի և դպրոց:

1845-ին մեկնել է Սևաստոպոլ, ապա՝ Վենետիկ:

«Ճեմարան գիտելեաց» (1815) աշխատության մեջ ՄԻՆԱՍ ԲԺՇԿՅԱՆը ներկայացրել է հունահռոմեական դիցաբանությունը և ժողովուրդների քաղաքակրթության աստիճանները:

«Հմտութիւն մանկանց» (մաս 1-4, 1818) դասագրքում (աշխարհաբար) ներկայացրել է Արևելքի մի շարք ժողովուրդների ազգագրությունը:

Ճանապարհորդելով Սև ծովի ափերով (1817-19)՝ գրել է «Պատմութիւն Պոնտոսի, որ է Սեաւ ծով» (1819) աշխատությունը, որտեղ աշխարհագրական, պատմական, ճարտարապետական, հնախոսական, ազգագրական արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայերի, թուրքերի, հույների և այլ ժողովուրդների մասին:

ՄԻՆԱՍ ԲԺՇԿՅԱՆի «ճանապարհորդութիւն ի Լեհաստան» (1830) պատմաաշխարհագրական բնույթի աշխատության մեջ ներկայացրել է Անի քաղաքի պատմությունը, «Քերականութիւն ռուսերէն-հայերէն...»-ի (1828) մեջ՝ ռուսերենի և հայերենի քերականությունները զուգահեռաբար, «Քերականութիւն հայկազեան լեզուի...» (1840) գրքում քննել հայերենի հնչյունաբանության, ձևաբանության և շարահյուսության մի շարք հարցեր:

«Քերականութիւն բազմալեզու...» (1844) գիրքն ընդգրկում է հայերենի և արլ. այլ լեզուների քերականության սկզբունքները (այս գրքի համար ՄԻՆԱՍ ԲԺՇԿՅԱՆի արժանացել է Ռուսական կայսրության ոսկե մեծ մեդալին):

Գրել է նաև «Համառօտ նկարագիր վարուց երեւելի արանց» (1850) կենսագրական բառարանը:

Ֆրանսերենից գրաբար է թարգմանել Եզովպոսի առակները («Առակք Եզոպոսի», 1818) և Բ. Կամպեի «Նոր Ռոբինզոևը» («Պատմութիւն վարուց Ռոպէնսօնին Քռիւզօյէ», 1817):

ՄԻՆԱՍ ԲԺՇԿՅԱՆը հետաքրքրվել է նաև ազգ. երգարվեստի, միջնադարյան խազագրերի և հայկ. ձայնագրության նոր համակարգի խնդիրներով:
Ունի երաժշտագիտ. անտիպ աշխատություն՝ «Երաժշտութիւն, որ է համառօտ տեղեկութիւն երաժշտական սկզբանց և ելեւէջութեանց եղանակաց եւ նշանագրաց խազից» (1815):

Գրակ.
Տայան Ղ, Հայ արդի ձայնագրութիւնը Ա Մինաս Բժշկեան, «Գեղունի», 1927:
Բդոյան Վ., Հայ ազգագրություն, Ե., 1974:
Ջահուկյան Գ., Գրաբարի քերականության պատմություն (XVI-XIX դդ.), Ե., 1974:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4641
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՋԷՒՄՍ ՉԱՆՔԱԼԵԱՆ (Զիմ) Սպանա-Ամերիկհան Պատերազմի վետերան:Ջէյմս Չանքալեանը (ծնեալ Պետրոս Չանքալեան) Սպանա-Ամերիկեան Պատերազմ ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott