ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գործարար
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Գործարար, մեկենաս։
Տնտեսական գիտությունների թեկնածու (1990թ․)
ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող։

Ծնվ․ 23․01․1949թ․, Երևան, ՀՀ։
Մահ․ 20․04․2014թ․, հուղարկավորված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Հայրը՝ Միքայել Վարդանյանը, մայրը՝ Շուշանիկ Սարգսյանը, քույրերը՝ Ռիմա և Ռոզա Վարդանյանները։
Տատիկն ու պապիկը 1915թ-ի Հայոց ցեղասպանության զոհեր են (Խնուս գյուղ)։
7 տարեկանում կորցրել է հորը։
1972թ-ին ամուսնացել է Ջինա Մուռուզյանի հետ, ունի երկու որդի՝ Միքայել և Կարեն Վարդյանյանները, և վեց թոռ՝ Իզաբելլա, Ջինա, Հրանտ, Դանիել, Մարկ և Ակսել Վարդանյանները։

1966թ-ին ավարտել է Ս․Մ․ Կիրովի Անվան N:12 միջն․ դպրոցը։
1974թ-ին ավարտել է ԵՊԻ մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը՝ սննդի արդյունաբերության ինժեների մասնագիտությամբ։

Աշխատել է Երևանի ծխախոտի փորձարարական կոմբինատում՝ որպես ինժեներ-տեխնոլոգ։
1984թ-ից նույն կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ։
1996թ-ից սկսել է ակտիվ գործարարական գործունեությունը։
1998թ-ին հիմնադրել է «Գրանդ Տոբակո», «Գրանդ Քենդի», «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» և այլ ընկերություններ, որոնք հետագայում միավորվել են «Գրանդ Հոլդինգ» ընկերությունների խմբի մեջ՝ ապահովելով 7100-ից ավելի աշխատատեղ Երևանում և ՀՀ մարզերում։
Ընկերության որդեգրած՝ ազգային տնտնտեսավարման քաղաքականության շնորհիվ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել նաև ՀՀ սահմանամեձ բնակավայրերում և Արցախում։

1998-2003թթ-ին զբաղեցրել է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։
1992-2001թթ-ին եղել է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար մարմնի անդամ։
2003-2014թթ-ին եղել է ԵՊՃՀ-ի հոգաբարձուների խորհդի անդամ։

Հրանտ Վարդանյանի հովանավորությամբ կյանքի են կոչվել մի շարք գիտական, կրթական, մշակութային, առողջապահական նախագծեր։
Մեծ ուշադրություն է հատկացրել հատկապես սպորտին և առողջ ապրելակերպին, վերակառուցել է մարզադահլիճներ։
Հատուկ կարևորություն տալով նոր սերնդի ազգային դաստիարակությանը՝ հիմնադրել է «Հայրենիք» մանկական բարեգործական հեռուստաալիքը։
Հրանտ Վարդանյանի անձնական նախաձեռնությամբ մինչ օրս վճարվում են Սոցաշխատանքի հերոսների ամենամսյա թոշակները։
Իրականացրել մի շարք խոշոր բարեգործական նախագծեր ՀՀ Տավուշի մարզի սահմանամեձ գյուղերում և Արցախում՝ նպաստելով այդ համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի զարգացմանը։

Կառուցել է ՀՀ Մասիս քաղաքի Սբ․ Թադեոս եկեղեցին։

Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ 2000թ-ից յուրաքանչյուր մայիսի 1-ը նորանկախ Հայաստանում վերսըտին սկսեց նշվել որպես Աշխատանքի միջազգային օր։

Պարգևատվել է․
1999թ-ին Անանիա Շիրակացի մոդալով,
2009թ-ին նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ Նախագահի կողմից շնորհվել է ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կոչում,
2014թ-ին ՀՀ տնտեսության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար ՀՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշոնով։

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3570
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=146123447253984822_hrant-vardanyan-bio-1.jpg

    ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող

    ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ
  • ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=146123447229010438_hrant-vardanyan-bio-2.jpg

    ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող

    ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ
  • ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=146130570793621710_Hrant-Vardanyan_bio-1.jpg

    ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող

    ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ
  • ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=146130570779860480_Hrant-Vardanyan_bio-2.jpg

    ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող

    ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ
  • ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=146130570710934275_Hrant-Vardanyan_bio-3.jpg

    ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող

    ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ
  • ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=146130570757310531_Hrant-Vardanyan_bio-4.jpg

    ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող

    ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ
  • ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=146130570792665306_Hrant-Vardanyan_bio-5.jpg

    ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող

    ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ
  • ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=146130570797181691_Hrant-Vardanyan_bio-6.jpg

    ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող

    ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott