ՀՐԱՆՏ ԴԻՆՔ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Լրագրող
Բնակավայրը` Թուրքիա

Պոլսահայ լրագրող,
Թուրքիայի նշանավոր մտավորականերից։

Ծնվ. 15․09․1954թ., Մալաթիա, Թուրքիա։
Մահ. 19․01.2007թ․, Ստամբուլ, Թուրքիա։

Հայրը՝ Սարգիս Դինք /Հաշիմ Քալֆա/։
Մայրը՝ Գյուլվարդ Դինք։
Ունի երկու եղբայր։

Հայկական գաղթոջախում ստացել է 2 մասնագիտացված կրթություն։

Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոսի» գլխավոր խմբագիրը։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«Ագոս»-ը սկսել է հրատարակվել 1996 թվականի ապրիլի 5-ին` ընդամենը 1800 տպաքանակով` նպատակ ունենալով բարձրացնել Թուրքիայում ժողովրդավարության ու ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման խնդիրները, բարելավել հայկական համայնքի ու թուրք հասարակության հարաբերությունները:

ԿՅԱՆՔԸ
Մանուկ հասակում խնամել է պապը։
7 տարեկանում ծնողների և եղբայրների հետ տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ և մշտապես հաստատվել է։
Ստամբուլում մեծանում է Հայակական Մանկատանը՝ Գետիկփաշա շռջանում, որտեղ և ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Րաքելի հետ։
Ունի երեք զավակ։

Դատապարտվել է Թուրքիայի Սահմանադրության 301 հոդվածով։

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ներկայումս ոստիկանները փորձում են պարզել` արդյո՞ք որևէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը։
Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։ Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5631
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՀՐԱՆՏ ԴԻՆՔ

    /image/?type=album&prefix=album&img_id=132698983271357188_HrandDink.jpg

    Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոսի» գլխավոր խմբագիրը։

    ՀՐԱՆՏ ԴԻՆՔ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott