ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԱՄՈՒՌՃՅԱՆ ՍԵՐՈՎԲԵԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Բանասեր
Բնակավայրը` Թուրքիա

Հրապարակախոս, եկեղեցական գործիչ, բանասեր, թարգմանիչ:

Ծնվ. 07.08.1801թ., Բուրսա:
Մահ. 24.06.1888թ., Կ. Պոլիս:

Սովորել է Արմաշի դպրեվանքում (1817-19):
Տիրապետել է 12 լեզվի:
1819-ից դասավանդել է Բուրսայում, զբաղվել թարգմանչական աշխատնքով:
1830-ին տեղափոխվել է Կ. Պոլիս:
1838-49-ին՝ Սկյուտարի ճեմարանի ուսուցիչ, ապա՝ տնօրեն:
1846-ին հիմնել և խմբագրել է «Հայաստան» թերթը,
1855-56-ին՝ «Զոհալ» հայատառ թուրքական հանդեսը, որը 1857-ից թարգմանաբար վերանվանվել է «Երևակ» և տպագրվել հայերեն:
Լինելով պահպանողական՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԱՄՈՒՌՃՅԱՆն հանդես է եկել հայ իրականության մեջ գոյություն ունեցող քաղաքական այլ հոսանքների, հատկապես սահմանադրական շարժման կողմնակիցների, «Մեղու» պարբերականի շուրջ համախմբված հայ գործիչների և Մ. Ղ. Նալբանդյանի դեմ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԱՄՈՒՌՃՅԱՆը պայքարել է նաև բողոքականության դեմ, մասնակցել հայ-հռոմեական եկեղեցիների դավանաբանական տարբերությունների քննարկումներին:
Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների դավանաբանական տարբերությանն է նվիրված ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԱՄՈՒՌՃՅԱՆի «Իրաւախոհ» (հ. 1-3,1868-70) աշխատությունը:
1878-ից ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԱՄՈՒՌՃՅԱՆն հեռացել է հրապարակախոսական գործունեությունից, գրել եկեղեց. ընդհանուր պատմություն (30 հ., ձեռագիրը պահվում է Երուսաղեմի մատենադարանում):
Ֆրանսերենից թարգմանել է վեպեր (ժ-ժ. Ռուսոյի «Հասարակական դաշինքը » և այլն), գրել հայերենի քերականության դասագիրք, կրոնաբարոյախոսական բազմաթիվ աշխատություններ:

Գրակ.
Մրմըրյան Հ.Գ., Տասնեւիններորդ դար եւ Յովհ. Պրուսացի Տէրոյենց, ԿՊ, 1908:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3593
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott