HOVHANNES CHALTIKYAN HAKOBI / ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԱԼԹԻԿՅԱՆ ՀԱԿՈԲԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գիտնական
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` www.sci.am

Ֆիզքիմիկոս ՀԽՍՀ-ում ֆիզքիմիայի դպրոցի հիմնադիրը:
Քիմիական գիտությունների դոկտոր(1946), պրոֆեսոր (1948), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1961):
ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1961):

Ծնվ. 22(05).11(12).1902թ., Կարս :
Մահ. 08.03.1972թ., Երևան:

Ռ. Հ. և Վ. Հ. Չալթիկյանների հայրը:

Ավարտել է ԵՊՀ գյուղատնտեսական ֆակուլետը (1927):
1932-33-ին՝ ԵՊԻ քիմիայի ֆակուլտետի դեկան,
1937-ից աշխատել է ԵՊՀ-ում:

1940-72-ին՝ ֆիզ. և կոլոիդային քիմիայի ամբիոնի,

1959-72-ին, միաժամանակ՝ պոլիմերման շարժընթացների կինետիկայի հիմնախնդրային լաբորատորիայի հիմնադիր-վարիչ:

Բացահայտել է կապրոկատալիտիկ ռեակցիաներում կինետիկորեն ակտիվ կոմպլեքսի բաղադրությունը և ռեակցիաների մեխանիզմը:

Ուսումնասիրել է ուժեղ էլեկտրոլիտների մետաղ-վակուում բաժանման մակերևույթում վոլտոպոտենցիալի, ացետիլենի դիմերման, վինիլացետիլենի հիդրոքլորման կատալիտիկ ռեակցիաների մեխանիզմը:

Տվել է ամին-գերօքսիդ ռեակցիայի միաժամանակ ռադիկալային և ոչ ռադիկալային մեխանիզմով ընթանալու վարկածը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԱԼԹԻԿՅԱՆի հետազոտություններն ունեն կարևոր կիրառական նշանակություն:

Երկեր.
Ֆիզիկական քիմիայի պրակտիկում, 2 հրտ., Ե., 1969:
Ֆիզիկական քիմիա, Ե., 1975:
Copper Catalytic Reactions, N.Y., 1966.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3236
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott