HOVHANNES (IVAN) BAXRAMYAN XACHATURI (QRISTAPORI) / ՀՈՎՀԱՆՆԵՍ (ԻՎԱՆ) ԲԱՂՐԱՄՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ (ՔՐԻՍՏԱՓՈՐԻ)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Զինվորական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

ՀԱՄԱՌՈՏ
Խորհրդային Միության մարշալ (11.3.1955),
Խորհրդային Միության կրկնակի հերոս (29.7.1944, 1.12. 1977):
Լենինի շքանշանի յոթակի ասպետ:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ծնվ. 02.12.1897թ. Ելիզավետպոլ (այժմ` Գյանջա, Ադրբեջանում):
Մահ. 21.9.1982թ., Մոսկվա, աճյունասափորն ամփոփված է Կրեմլի պատի մեջ:

ԸՆՏԱՆԻՔԸ
Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում։ Ապրել են ծայրահեղ աղքատ:
Հայրը` Խաչատուր Բաղրամյան Կարապետի, գնացքի մեքենավար:
Մայրը` Մարիամ Բաղրամյան Արտյոմի, տնային տնտեսուհի:
Կինը` Թամար Բաղրամյան Ամայակաի ուղեկցել է ամուսնուն մարտադաշտերում:
Դուստրը` Մարքարիտ Բաղարմյան Իվանի, բժիշկ-աչքաբան:
Որդին (որդեգրված)` Մովսես Բաղրամյան Իվանի, Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից, նկարիչ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Ավարտել է պրապորշչիկների դպրոցը (Թիֆլիս, 1917),
հեծելազորային հրամկազմի կատարելագործման (1925)
բարձրագույն հրամկազմի դասընթացները (Լենինգրադ, 1931),
Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. (1934)
ԳՇ ռազմական ակադեմիաները (1938):

ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
1941թ. նոյեմբերին անձնական նախաձեռնությամբ պլանավորել, մշակել և կազմակերպել է Հայրենական Մեծ Պատերազմի ԱՌԱՋԻՆ հակագրոհը(իրականացվել է դեկտեմբերին), պարտության մատնել ֆաշիտական գերմանաիայի զորքերին, ազատագրել Ռոստովը:

ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Առաջին աշխարհամարտի (1914-18) ժամանակ ծառայել է Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական Էքսպեդիցիոն 2-րդ սահմանապահ գնդում, մարտնչել Արևմտյան Հայաստանի ազատագրման համար:

1918-ին մասնակցել է Քերմանշահի, Սարիղամիշի և Կարսի շրջաններում թուրքական զորքերի դեմ մղված կռիվներին,
մայիսի 22-26-ին` Սարդարապատի ճակատամարտին (Հայկական 1-ին հատուկ հեծելազորային գնդի դասակի հրամանատար):


Հայաստանի խորհրդայնացումից հետո եղել է Հայկական հրաձգային դիվիզիայի գնդացրային էսկադրոնի, ապա`
հեծելագնդի (1923-31) հրամանատար,
5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ:

Հայրենական պատերազմի (1941-45) նախօրյակին` Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ,
շտաբի պետի տեղակալ, ապա`
Հվ-արմ. ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ:

Պլանավորել և կազմակերպել է ռազմաճակատի զորքերի հաջող նահանջը և Կիևի պաշտպանությունը:

Բաղրամյանի նախաձեռնությամբ է մշակվել Հարավային ուղղությամբ զորքերի հակահարձակումը և Ռոստովի ազատագրումը (1941-ի նոյեմբեր):
Դեկտեմբերին պլանավորել և իրագործել է Ելեցի ռազմագործողությունը:

1942-ի սկզբին` Հվ-արմ. ուղղության օպերատիվ խմբի (մայիսից` շտաբի) պետ:

1942-ի հուլիսից` ռազմական գործողությունների անմիջական հրամանատար:

16-րդ բանակը Բաղրամյանի հրամանատարությամբ պաշտպանել է Մոսկվայի հեռավոր մատույցները` Արմ. ռազմաճակատի հվ. թևում, աչքի ընկել Կուրսկի ճակատամարտում, մի շարք հարձակողական ռազմագործողություններում, բազմաթիվ քաղաքների ազատագրման ժամանակ (1943-ի հուլիս-օգոստ.):

1943-ի նոյեմբերի 19-ից, որպես 1-ին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Բելոռուսական ռազմագործողությանը,
Գորոդոկի, Վիտեբսկի, Պոլոցկի ազատագրմանը,
Մերձբալթիկայում 1944-ին մղված մարտերին,
սեպտեմբերին մոտեցել Ռիգային:


Մեմելի (Կլայպեդա) մոտ դուրս գալով Բալթիկ ծովի ափ` ռազմաճակատի զորքերը Բաղրամյանի գլխավորությամբ Արլ. Պրուսիայից կտրել և ջախջախել են ֆաշիստական զորքերի կուռլանդական խմբավորումը (38 դիվիզիա):

Պատերազմի եզրափակիչ փուլում (1945-ի ապրիլից), որպես 3-րդ բելոռուսական ռազմաճակատի հրամանատար, իրականացրել է Քյոնիգսբերգ քաղաք-ամրոցի գրավումը,
Արլ. Պրուսիայում թշնամու ուժերի վերջնական ջախջախումը:


1962թ ին աշխարհը կանգնեց միջուկային պատերազմի բռնկման շեմին «Կարիբյան ճգնաժամ», ԱՄՆ ը Թուրքիայում տեղակայեց միջուկային մարտագլխիկներով հրթրռներ, դա նշանակում էր, որ Մոսկվային, Կիևին, Ս.Պետերբուրգին կարելի էր միջուկային հարվածներ հասցնել ընդամենը մի քանի րոպեյում։ ԽՍՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշովը դիմեց հակաքայլի՝ նույնանման հրթիռներ տեղակայեց Կուբայի տարածքում։ Այնպես ստացվեց, որ մի օր հանկած ողջ ԱՄՆ ը և նախագահ Ջոն Քենեդին իմացան, որ խորհրդային միջուկային զինանոցը իրենց «քթի» տակ է։ Իսկ ով էր կազմակերպել հսկայական զինուժի և միջուկային զենքի Կուբա գաղտնի աննկատ տեղափոխումը՝ դե իհարկե Մարշալ Հովհաննես Բաղրամյանը։
Ամերիկացինեը զարմացած էին, թե ինչպես է հայ մարշալին հաջողվել կազմակերպել նմանն քանակությամբ զենքի և մարդկային ուժի աննկատ տեղափոխումը երկու օվկիանոսով և մի քանի ծովերով՝ 10հզ կմ։ Բաղրամյանին հանձնարարված գերգաղտնի այս օպերացիան ստացել էր «Անադր» ծածքանունը։ Կուբայում ափ հանվեց ընդհանուր առմամբ՝ 50 հզ զինվորական և 100ավոր բալիստիկ հրթիռներ։

ԿՅԱՆՔԸ
1938թ-ին պաշտոնանկ է արվել, հեռացվել բանակից` ազգի դավաճանի եղբայր լինելու պատրվագով:
Ազգային Պաշտպանության կոմիսար` Կլիմենտ Վորոշիլովի անձնական հրամանով վերականգնվել է իր նախկին պաշտոնում, ետ ստացել բոլոր արտոնությունները:

ՀՈՒՇԱԳՐԵՐ, ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՆԱՄԱԿՆԵՐ

«Законы гор» маршала Баграмяна


Чтобы сфотографироваться на паспорт, уволенный из армии в 1938 году как родственник врага народа будущий маршал Советского Союза Иван Баграмян одолжил пальто у жены, так как никакой гражданской одежды у него не было.

В результате наступательной операции советские войска вышли к Балтийскому морю, и командующий генерал Баграмян решил порадовать Сталина, послав ему бутылку балтийской воды. Но пока эта бутылка добиралась до Кремля, немцам удалось отбить плацдарм и потеснить наши войска с побережья. Сталин уже знал об этом и, когда ему вручили бутылку, сказал:
— Верните ее товарищу Баграмяну, пусть он ее выльет в Балтийское море!.

На первом заседании Верховного Совета Латвийской ССР председательствующий заговорил на латышском языке, а за ним и все остальные стали выступать по-латышски. Присутствующий на заседании как депутат Баграмян взял слово, произнес речь на армянском языке. После этого все заседания велись на русском языке, который понимали все присутствующие


ԳԻՏ. ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Գրել է ռազմագիտական և հուշագրական բնույթի աշխատություններ ու հոդվածներ (թարգմանվել են գերմաներեն, լեհերեն; ռումիներեն, հունգարերեն.), խմբագրել ռազմագիտական բնույթի ուսումնասիրություններ ու դասագրքեր:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ
Հետպատերազմյան շրջանում եղել է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար (1945-54),
ԽՍՀՄ ՊՆ գլխավոր ռազմական տեսուչ,
պաշտպանության փոխնախարար (1954-ից),
Ռազմական ակադեմիայի պետ (1956-58),
ԽՍՀՄ ԶՈՒ թիկունքի պետ (1959-ից),
ԽՍՀՄ ՊՆ գլխավոր ռազմական տեսուչ և տեսուչների խմբի ղեկավար (1968- ից):
ԽՍՀՄ (1946-82), ՀԽՍՀ (1955-82) և Լատվիայի ԽՍՀ Գերագույն Խորհուրդների պատգամավոր:

Բաղրամյանի անունով են կոչվել փոտղոցներ Բելառուսի Գորոդոկ և Պոլոցկ քաղաքներում, Երևանում` մետրոպոլիտենի կայարան, պողոտա, որտեղ կանգնեցված է Բաղրամյանի ձիարձանը:
Ծննդավայրում տեղադրված էր բրոնզե կիսանդրին:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
«Законы гор» маршала Баграмяна
Баграмян, Иван Христофорович: Так начиналась война

Այսպես է սկսվել պատերազմը, Ե., 1975:
Այսպէս մենք հասանք հաղթանակի, Ե., 1979:
Մեծ ժողովրդի զավակները, Ե., 1987:
Мои воспоминания, Е., 1979.
Գրկ. Մերժանով Մ., Զինվոր, գեներալ, մարշալ, Ե., 1975:
Մնացականյան Ա., Մարշալ Բաղրամյան (կյանքի և գործունեության ուրվագիծ), Ե., 1978:'
Ղարիբջանյան Գ., Հայ մեծ զորավարը. Մարշալ" Հ. Բաղրամյանի կյանքն ու գործունեությունը, Ե., 1997:
Հարությունյան Կ., Մարշալ Բաղրամյան, Ե., 1997:
Гаспарян А., И.Х. Баграмян, Е., 1987
Арутюнян К., Степанян Л., Маршал победы — И.Х. Баграмян, Е., 2002.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 14712
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132283993626474841_hb1.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132283993669736905_hb2.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284004194593375_hb3.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284004159369494_hb4.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284004183353419_hb5.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284022835867368_hb7.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284022885457492_hb6.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284022866085742_hb8.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284022863940514_hb9.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=13228402285085582_hb10.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284033123911192_hb11.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=13228403317460808_hb12.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284033125710069_hb13.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284033165985751_hb14.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284033172268944_hb15.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284039165406532_hb16.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284052885839084_hb17.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284052874702770_hb18.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284052856885874_hb19.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284052825480352_hb20.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284052854944542_hb21.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284052850573985_hb22.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132284052876324967_hb23.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132289224087879756_BagramyanIvanHrismogila.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132289261394394460_057-55.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132289261445606871_057-53.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132289261442251964_057-56.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132289261470887235_057-54.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132289309670889089_SovietFrontCommanders1945.jpg

    Խորհրդային Միության կրկնակի հերոս

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott