ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏԻ
 
		
	Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: 
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ավագ:
Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան:
Հանդես է գալիս 22 համարի մարզաշապիկով:
Ծնվ. 21.01.1989թ., Երևան, ՀԽՍՀ:
Հենրիկի հայրը` Համլետ Մխիթարյանը, 80-ականների Արարատ ֆուտբոլային ակումբի առաջատարներից մեկն էր, հետագայում՝ Հայաստանի առաջին լեգեոներներից մեկը, որը հանդես էր գալիս Ֆրանսիայում: 
Յոթ տարեկան հասակում Հենրիխն իր ընտանիքի հետ վերադառնում է Հայաստան, որտեղ էլ և որոշում է ֆուտբոլիստ դառնալ:
Փյունիկում և ազգային հավաքականներում իր հաջող ելույթների համար Մխիթարյանն արժանանում է 2009 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին: Նույն թվականին արժանացել է նաև Ուկրաինայի առաջնության լավագույն խաղացողի տիտղոսին: 
2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր է կնքում Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ: 
2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիկը 5 տարվա պայմանագիր է կնքում Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Դոնեցկի «Մետալուրգը» Հենրիկի տրանսֆերի դիմաց ստանում է 7,5 միլիոն դոլար։
Հենրիկ Մխիթարյանի մարզական վիճակագրությունը.
 
«Փյունիկ» – 2006-2009 թվականներ` 89 խաղ, 35 գոլ, 
Դոնեցկի «Մետալուրգ» – 2009-2010 թվականներ` 46 խաղ, 17 գոլ, 
Դոնեցկի «Շախտյոր» – 2010-2012 թվականներ` 51 խաղ, 9 գոլ: 
Ուկրաինայի Պրեմյեր լիգայի 2012/13 մրցաշրջանում Հենրիկը Ուկրաինայի առաջնությունների ռեկորդ սահմանեց` առաջին շրջանում խփելով 18 գնդակ:
Հենրիկը ուղղակի կիսապաշտպան չէ, նա իսկական առաջատար է, որն իր ետևից տանում է իր թիմակիցներին: Նրա նրբանկատ փոխանցումները, խորամանկ անցումները և փայլուն գոլերը կատարողական վարպետության չափանիշ են:
Հենրիկ Մխիթարյանը Երևանի պատվավոր քաղաքացի է (2012թ):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
 


 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 