HARUTYUN KALENC (XARMANDARYAN) TIRATURI / ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑ (ԽԱՐՄԱՆԴԱՐՅԱՆ) ՏԻՐԱՏՈՒՐԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ
Բնակավայրը` Հայաստան

Նկարիչ:
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965):

Ծնվ. 10.04.1910թ., Կյուրին (Թուրքիայում):
Մահ. 07.05.1967թ., Երևան:

Ա.Ս. Կալենցի ամուսինը:

1931-ին Բեյրութում աշխատել է ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կ. Միշլեի արվեստանոցում, նրա հետ համատեղ կազմակերպել ցուցահանդեսներ Լիբանանում և Աիրիայում:
1939-ին բացել է իր արվեստանոցը, մասնակցել Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին:
1942-ից դասավանդել է Բեյրութի ամերիկ. համալսարանում:
1946-ին հայրենադարձել է:
1940-50-ական թթ. ստեղծած դիմանկարներին, նատյուրմորտներին, բնանկարներին բնորոշ են թափանցիկ, նուրբ երանգները, վեհությունը, իրականությունը բացարձակապես գույնով ընկալելու վարպետությունը [«Աշունը Ձանգվի ձորում» (1957), «Աշունը Հրազդանի ափին» (1960), Վ. Խմարայի, Ք. Հովհաննիսյանի (երկուսն էլ՝ 1961), Ռ. Զարյանի (1964) դիմանկարները ևն], որոնք դարձել են հայ գեղանկարչության «նոր ալիքը» պայմանավորող նախադրյալներից:
Պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մրցանակով (1967):

Գրակ. Ստեփանյւսն Ն., Կալենց Հարություն, կատալոգ, Ե., 1970: Удивительный Галенц. Ст. и воспоминания, Е., 1969.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4388
Կարծիքներ և մեկնաբանություններ
Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott