ՀԱՍՄԻԿ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Դերասան
Բնակավայրը` Հայաստան

ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհի` 1935:

Հասմիկը` Թագուհի Յակոբեանը, ծնւել է Նախիջեւանում` 1879թ.:

1904-ին Թիֆլիսի ժողովարանի թատերախմբում խաղացել է Քալի, Կեկէլ` Սունդուկեանի «Քանդած օջախ», «Պէպօ» պիեսներում:

1906 թւականից հրաւիրւել է Թիֆլիսի հայկական դրամատիկական ընկերութեան թատերախումբ:
Նա դասւում է Սունդուկեանի եւ Շիրվանզադէի ստեղծագործութիւնների բեմական աւանդոյթները շարունակող դերասանների շարքը:
Նրա Խամփերին (Սունդուկեանի «Խաթաբալա»), Շպպանիկը, Զառնիշանը (Շիրվանզադէի «Նամուս», «Չար ոգի») մեծ համբաւ են բերել դերասանուհուն:
Կատարել է Էլմիրա (Մոլիերի «Տարտիւֆ»), Մադամ Շտոկման (Իբսէնի «Դոկտոր Շտոկման»), Էլենէ (Հաուպտմանի «Միքայէլ Կրամեր»), Ժակլին (Բիսոնի «Անյայտ կինը»), Մադլէն (Միրբոյի «ժան Ռուլ»), Իվոլգինա («Ապուշը», ըստ Դոստոյեւսկու), Կաբանիխա (Օստրովսկու «Ամպրոպ»), Լիւդմիլա (Նայդէոնովի «Վանիւշինի զաւակները»), Խանումա (Ցագարելիի «Խանումէս»), ՔրիստինԷ (Ծերեթելիի «Քրիստինէ»):

Յասմիկը 1921-ից հաստատւում է Երեւանի առաջին պետական թատրոնում:
Երեւանում նրա առաջին դերակատարումը Վիտիխէնն էր Հաուպտմանի «Ջրասոյզ զանգ»ում:

Նա իւրայատուկ վարպետութեամբ հանդէս է եկել ոչ միայն աւանդական յայսյնի դերերով, այլեւ մարմնաւորել է նոր հերոսուհու բեմական, կերպարներ, ինչպէս՛ Լիւբով Եարովայա (Տրենյեովի համանուն պիեսում), Աննա (Ռոմաշովի «Ռելսերը զրնգում են»), Կլարա (Աֆինոգենովի «Ահը»),Մարիա Լւովնա (Ռախմանովի «Պրոֆեսոր Պոլեժաեւ»):

Նա Գորկու աւանդոյթների լաւագոյն ներկայացուցիչն էր հայ թատրոնում:
Նրա Վասիլիսան «Յատակում», Վասսա Ժելեզնովան «Վասսա ժելեզնովա», Մելանիան «Եգոր Բուլըչով եւ ուրիշներ» ընդունւել են որպէս տարբեր բնատրութիւններ կերտելու ստեղծագործական վարպետութեան ապացոյցներ:

Մայրական կերպարների մի ամբողջ շարք է ստեղծել հռչակաւոր դերասանուհին, վերջին դերը եւս այդպիսին էր` Աննա (Մ. Քոչարեանի «Հարազատ մարդիկ»ում):

Յասմիկը միաժամանակ եղաւ նաեւ հայկական կինոարւեստի հիմնադիրներից մէկը` 1925-44 թթ. ընթացքում խաղաց տասից աւելի լիարժէք ու յուզիչ կինոդերեր` «Նամուս», «Չար ոգի», «Գիքոր», «Երկու գիշեր», «Պէպօ», «Զանգեզուր», «Սեւանի ձկնորսներ», եւ այլն, որոնցից իւրաքանչիւրը իր անգնահատելի տեղն ունի հայ կինոարւեստի ոսկէ գանձարանում:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4110
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՀԱՍՄԻԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=132948395221696681_hasmik.jpg

    ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհի` 1935:

    ՀԱՍՄԻԿ

© "5165m" studio
top
top
font
color
bott