ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ
 
		Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975), Խորհրդային Միության հերոս (26.4.1944): 
Ծնվ. 18.02.1906թ., գ. Չարդախլու (այժմ՝ Ադրբեջանի Շամխորի շրջանում):
Մահ. 01.11.1977թ., Մոսկվա, թաղված է Նովոդևիչիե գերեզմանատանը:
Ավարտել է Ա. Մյասնիկյանի անվ. հայկական միացյալ ռազմական դպրոցը (1929), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները (1942), ԳՇ ռազմական ակադեմիան (1948): 
Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին (1939-40): 
Հայրենական պատերազմի (1941-45) սկզբին եղել է հրաձգային գնդի հրամանատար, 
մասնակցել Մոսկվայի ուղղությամբ Սմոլենսկի շրջանում մղված մարտերին, 
Ելնյայի ազատագրմանը, 
Օրյոլի պաշտպանությանը, 
1941-42-ի ձմռանը մարտնչել Հվ-արմ. և Հվ. ռազմաճակատներում: 
1942-ի սեպտեմբերից, որպես մեքենայացված բրիգադի հրամանատար, Կալինինյան ռազմաճակատում մասնակցել է ՌԺևի շրջանի ռազմական գործողություններին, 
1943-ի հուլիս-օգոստոսին՝ Կուրսկի ճակատամարտին: 
1943-ի վերջին, Կիևի ազատագրումից հետո, նրա բրիգադը կարևոր դեր է խաղացել Կազատին երկաթղ. հանգույցի գրավման գործում, 
1944-ի հունվարին մասնակցել Պրոսկուրով-Չեռնովցիի ռազմական գործողությանը, Տեռնոպոլի շրջանից հաղթական երթով հասել է Դեսնա և գետանցել այն: 
1944-ի հուլիս-օգոստոսին, Լվով-Սանդոմիրի ռազմական գործողության ժամանակ, ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆի բրիգադը առաջապահների շարքում գետանցել է Վիսլան և հենակետ գրավել Սանդոմիրի մոտ: 
1944-ի օգոստոսից մինչև պատերազմի ավարտը եղել է 1-ին տանկային բանակի 11-րդ գվարդիայի տանկային կորպուսի հրամանատար: 
1945-ի սկզբին կորպուսը մասնակցել է (1-ին բելոռուսական ռազմաճակատում) Վիսլա-Օդերի ռազմական գործողությանը, մարտին (2-րդ բելոռուսական ռազմաճակատում) ջախջախել թշնամու Հս. Պոմերաևիայի ուժերը և գրոհել Բեռլինը: 
Հետպատերազմյան տարիներին ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆի վարել է պատասխանատու պաշտոններ՝ բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար, Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար (1959-67), զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, խորհրդային բանակի տանկային զորքերի պետ (1969-ից): 
ԽՍՀՄ (1962-70), ՌԽՖՍՀ, ՀԽՍՀ ԳԽ պատգմ.: 
Գրել է ռազմահուշագրական գրքեր: 
ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆի անունով են կոչվել դպրոցներ, փողոցներ Մոսկվայում, Երևանում:
* *  * * 
"ԵՐԲ ՄԻ ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԵՄ ՁԳՈՒՄ ԻՄ ԱՆՑԱԾ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ, ԱՉՔԵՐԻՍ ԱՌԱՋ ՀԱՌՆՈՒՄ Է ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ՉԱՐԴԱԽԼՈՒՆ, ՈՐԸ ՆՄԱՆԸ ՉՈՒՆԻ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՆՐԱ ԿԱՐՈՏԸ ՀԱՃԱԽԱԿԻ Է ՁԳՈՒՄ ԻՆՁ ԴԵՊԻ ԱՅՆ, ԴԵՊԻ ԻՄ ՕՐՐԱՆԸ, ՈՐ ՍՆԵԼ ՈՒ ԳՐԱՃԱՆԱՉ Է ԴԱՐՁՐԵԼ ԻՆՁ, ՆՐԱ ՄԱՔՈՒՐ ՕԴՈՎ ԵՄ ԵՍ ԶՈՐԱՑԵԼ, ԶՈՐԱՎԱՐ ԴԱՐՁԵԼ":
Հ. Խ. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երկեր.
Дороги победы, 3 изд. исп. и доп., М., 1981.
Գրակ. 
Սադովսկի Տա. Գ., Ծառայությունը այսպիսին է՝ հաղթել, Ե., 1986:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
- 
								ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ/image/?type=album&prefix=album&img_id=134263118584561475_Babadjanjan_hamazasp-1.jpgԶրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975), Խորհրդային Միության հերոս (26.4.1944):   
- 
								ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ/image/?type=album&prefix=album&img_id=134263118539527581_Babadjanjan_hamazasp-2.jpgԶրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975), Խորհրդային Միության հերոս (26.4.1944):   
- 
								ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ/image/?type=album&prefix=album&img_id=134263118569533406_Babadjanjan_hamazasp-3.jpgԶրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975), Խորհրդային Միության հերոս (26.4.1944):   
- 
								ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ/image/?type=album&prefix=album&img_id=134263118541450818_Babadjanjan_hamazasp-4.jpgԶրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975), Խորհրդային Միության հերոս (26.4.1944):   
- 
								ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ/image/?type=album&prefix=album&img_id=134263118517752850_Babadjanjan_hamazasp-5.jpgԶրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975), Խորհրդային Միության հերոս (26.4.1944):   
- 
								ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ/image/?type=album&prefix=album&img_id=134263118532680714_Babadjanjan_hamazasp-6.jpgԶրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975), Խորհրդային Միության հերոս (26.4.1944):   
- 
								ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ/image/?type=album&prefix=album&img_id=134263118584659483_Babadjanjan_hamazasp-7.jpgԶրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975), Խորհրդային Միության հերոս (26.4.1944):   
- 
								ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ/image/?type=album&prefix=album&img_id=134263118580043710_Babadjanjan_hamazasp-8.jpgԶրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975), Խորհրդային Միության հերոս (26.4.1944):   
 
 
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 