ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Պատմաբան
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org
litopedia.org

Պատմաբան, բանասեր, աղբյուրագետ:
ԽՍՀՄ ԳԱ (1939), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադ.:
Գիտ. վաստ. գործիչ (1935):

Ծնվ․ 10(22).11.1873թ․, Ախալցխա։
Մահ․ 04.02.1952թ․, Երևան։

Սովորել է Թիֆլիսի 1-ին դաս. գիմնազիայում (1883-93), Վիենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում (1893-97), էքստեռն կարգով ավարտել է Ս. Պետերբուրգի (1898), Դորպատի (1909) համալսարանները:

1900-05-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում,
1906-07-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում,
1911-13-ին՝ Բաքվի ժող. համալսարանում,
1915-19-ին՝ առևտր. դպրոցում:

Խմբագրել է «Հայկական թերթ» (գերմ., 1901-04), «Արշալույս» (1906), «Բաքու» (ռուս., 1917) պարբերականները:
ԵՊՀ հիմնադիրներից է,
1921-22-ին՝ ԵՊՀ ռեկտոր,
1921-23-ին՝ արևելագիտության և պատմագիտության ֆակուլտետների դեկան,
1921-1925-ին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վաիիչ,
1925-31-ին՝պրոֆեսոր:

Աշխատությունները (շուրջ 150, հայ., ռուս., գերմ.) վերաբերում են հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմ. աշխարհագրությանը, չափագիտությանն ու վիմագրությանը, մշակույթին:

1903-ին, Հ. Աճառյանի աշխատակցությամբ, հրատարակել է «Հայոց նոր վկաները» վկայաբան, ժող., որտեղ ընդգրկված են 1155-1843-ի հայկ. վկայաբան, գրակ-յան հայտնի բոլոր բնագրերը (2 հ.):

Զբաղվել է հունարեն իմաստասիրական երկերի հայ. թարգմանությունների, հայոց մատենագիտության, հունաբան դպրոցի գործունեության, հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիր. ժառանգության ուսումնասիրությամբ («Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները», 1928):

ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆը բացահայտել է հայոց գրերի պատմության հետ կապված մի շարք առեղծվածներ. եզրակացրել է, որ մաշտոցյան գրերը ստեղծվել են 392-393-ի ընթացքում («Սեսրոպ Սաշտոցը և հայ ժողովրդի պայքարը մշակութային ինքնուրույնության համար», ռուս., 1941):

ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆը նորագույն շրջանի հայ պատմագիտության հիմնադիրներից է և առաջիններից, որ զբաղվել է Հայաստանի հաս-տնտ. խնդիրների հետազոտությամբ:

«Հայաստանի առևտրի և քաղաքների մասին...» (ռուս., 1930, 2 լրց. հրտ.՝ 1954) մենագրության մեջ ուսումնասիրել է մ.թ.ա. V - մ.թ. XV դդ. Հայաստանի քաղաքների առաջացման, զարգացման ու անկման պատմությունը, նրանց դերը համաշխ. առևտրում:

«Ֆեոդալիզմը Հին Հայաստանում» (1934) աշխատության մեջ լուսաբանել է Հայաստանում ավատատիրության ծագման, զարգացման ու քայքայման խնդիրները, շինականների իրավ, ու տնտ. դրությունը ևն:

«Տիգրան Բ և Հռոմը» (1940, 2 հրտ.՝ 1972) մենագրության մեջ փաստ, և աղբյուրագիտ. հարուստ նյութերի հիման վրա շարադրել է Տիգրան Բ-ի (մթա. 95-55) ժամանակաշրջանի գիտ., քննական պատմությունը:

ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆը 1940-ական թթ. ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատությունը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի՝ մ.թ.ա. VI - մ.թ. XVI դդ. ամբողջ, քննական պատմությունը:

ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆի երկերը կարևոր ավանդ են ոչ միայն Հայաստանի, այլև Այսրկովկասի ու Մերձավոր Արևելքի երկրների պատմության ուսումնասիրման գործում:

Երկեր.
Երկ., հ. 1-6, Ե., 1977-85:

Գրակ.
Բաբայան Լ.Հ., Հակոբյան Վ.Ա. , Հակոբ Մանանդյան, Ե., 1974:
Հակոբ Մանանդյան, Ե., 1981 (Կենսամատենագիտություն, կազմ.՝ Պ. Հովհաննիսյան):

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4165
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=142505578717533502_hakob_manandyan_bio_2.jpg

    Պատմաբան, բանասեր, աղբյուրագետ:

    ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=142505578741437602_hakob_manandyan_komitas_bio.jpg

    Պատմաբան, բանասեր, աղբյուրագետ:

    ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=142505578721676543_hakob_manandyan_bio_1.jpg

    Պատմաբան, բանասեր, աղբյուրագետ:

    ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ
  • ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=142505578792912137_hakob_manandyan_bio_3.jpg

    Պատմաբան, բանասեր, աղբյուրագետ:

    ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊԻ

© "5165m" studio
top
top
font
color
bott