HAKOB GYURJYAN MARGARI / ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆ ՄԱՐԳԱՐԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Քանդակագործ
Բնակավայրը` Ֆրանսիա
Հղումներ` www.encyclopedia.am

Ծնվ. 05(17).12.1881թ., Շուշի:
Մահ. 28.12.1948թ., Փարիզ:

Քանդակագործ: Հայ իրականության մեջ առաջինն է ստեղծել բազմաժանր արձանագործություն, օժտել այն թեմատիկ բազմազանությամբ, գեղարվեստական ընդհանրացումներով և դուրս բերել համաշխարհային ասպարեզ: Նրա արվեստում ինքնատիպորեն միահյուսվել են Արևելքի հնագույն և եվրոպական նոր արվեստների ավանդույթները:

Սովորել է Շուշիի և Մոսկվայի ռեալիստական ուսումնարաններում, Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում (1907-10), հաճախել Օ. Ռոդենի արվեստանոցը:
1908-ից մասնակցել է ցուցահանդեսների՝ Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Փարիզում:
Ստեղծել է ռեալիստական դիմաքանդակներ և պատմական, կրոնական, դիցաբանական կերպարներ՝ «Վար» (բրոնզ, 1910), «Հայ գեղջկուհիներ» (գիպս, 1910) բարձրաքանդակները, Ա. Չոպանյանի (գիպս, 1911), Մ. Գորկու (բրոնզ, 1912, 1914), Անդրանիկի (գիպս, 1916, չի պահպանվել), Ա. Շիրվանզադեի (բրոնզ, 1916, 1945) դիմաքանդակները, «Գաղթ» (գիպս, 1912) կոմպոզիցիան, «Քնած դևը» (գիպս, 1912), «Մահացող Քրիստոսը» (կրաքար, 1914), Լ. Տոլստոյի (1913-14, մարմար, Փարիզ, տեղադրվել է 1955-ին), Վ. Տերյանի (գիպս, 1920, ՀՀ ԳԱԹ), Ա. Լունաչարսկու (գիպս, 1920, Լունաչարսկու տուն-թանգարան) կիսանդրիները ևն:

Հատկապես դիմաքանդակների մեջ ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆը կարևորել է նյութի մշակման բազմազանությունը, ընդլայնել պլաստիկ արտահայտչականության սահմանները, հասել կերպարի բազմակողմանի բացահայտման [«Լեդա», գիպս, 1922, «Հաղթանակ», բրոնզ, 1923, «Կլեոպատրւս», թրծակավ, 1924, «Աալոմե», բրոնզ, 1925-26, «Պատանեկություն» («Զարթոնք»), գրանիտ, 1934, «Կարիատիդ», կրաքար, 1935, «Երիտասարդություն» («Մարմին»), գրանիտ, 1939 ևն]:

ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆը վարպետորեն է արտահայտել մոդելի պլաստիկ և տիպային գծերը՝ ինքնատիպորեն միահյուսելով Արևելքի հնագույն և եվրոպական նոր արվեստի լավագույն ավանդույթները:

ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆի գործերը ցուցադրվել են Տոկիոյում, Օսլոյում, Անտվերպենում, Բրյուսելում և այլուր:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում (1924), Փարիզում (1926, հետմահու՝ 1952):

1958-ին ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆի այրին Հայաստանին է նվիրել քանդակագործի 400 ստեղծագործություն, 1963-ին Ա. Առաքելյանը (Փարիզ)՝ 42 քանդակ:

Գրակ.
Հակոբ Գյուրջյան. ալբոմ, Ե., 1966:
Дрампян Р., Акоп Гюрджян (скульптор), Е., 1973.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5490
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott