KAROT MKRTCHYAN HOVHANNESI / ԿԱՐՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ազգային-ազատագրական շարժման գործիչ, Զինվորական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Արցախյան ազատամարտի մասնակից
ՀՅԴ անդամ,
Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար։

Հայտնի է նաև Ջամբազի արծիվ ածականով։

Ծնվ․ 19․02․1964թ, ք․ Քաշմիլիա, Սիրիա։
Անհայտ կորած է 1992թ-ից։

Պարգևատրվել է
ԼՂՀ մարտական խաչ 1 աստիճանի
ՀՀ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշաններով։

Մարտական ուղին․
1989թ - Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար,
1990թ - Կարոտ Մկրտչյանի խումբը վերադառնում է Նոյեմբերյան-Շամշադին շփման գծից, ապա մեկնում Հյուսիսային Արցախ և միանում Շահեն Մեղրյանին, որի հրամանատարությամբ համալրում է Շահումյանի պաշտպանական ուժերը։
1991թ - ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշենի՝ Թաթուլ Կրպեյանի հրամանատարության տակ գտնվող խմբերին։ Կարոտի խումբը տեղափոխվում է Մարտունաշենի դիրքեր՝ համալրելու Սիմոն Աչիգյոզյանի հրամանատարությամբ գործող ջոկատը։
Այդ օրերին հատկապես մեծ արձագանք գտավ 1991 թ. ապրիլի 30-ին Օղակ 1-ին գործողության ժամանակ Սիմոն Աչիգյոզյանի և «Արաբո» ջոկատի համագործակցությամբ Կարոտի առաջնորդած ազատամարտիկների մղած կռիվը Մարտունաշենում՝ խորհրդային բանակի զինվորների և ադրբեջանական ՕՄՕՆ-ի դեմ։
1991 թ. - Կարոտը նշանակվում է Ստեփանակերտի՝ Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտի, գրոհային դասակի հրամանատար։
Կարոտի խումբը մասնակցեց Լեսնոյի և Խոջալուի ազատագրմանը, ինչպես նաև Ումուդլուի, Փարուխի և Մալիբեյլիի մարտերին։

Մեջբերումներ Կարոտ Մկրտչյանից
"Թշնամու գնդակը ինձ երբեք չի դիպչի"
"Շահումյանից հետո, Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում"։
"Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը"
"Փետով լինի, կացինով լինի, թե որսորդական հրացանով…միեւնույն է, հայր, մենք հաղթելու ենք, թշնամու ոտքը հայի տուն չի մտնի, բայց հայի ոտքը պետք է թշնամու տանը լինի․․․"

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5088
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԿԱՐՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=142434681928685389_karot_mkrtchyan—photo.jpg

    Արցախյան ազատամարտի մասնակից

    ԿԱՐՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
  • ԿԱՐՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=142434681922405144_karot_mkrtchyan—photo_1.jpg

    Արցախյան ազատամարտի մասնակից

    ԿԱՐՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott