ԿԱՐԵՆ ԴԱՎԻԴՈՎ
Գեղանկարիչ
Ծնվ 01․04․1960թ., Երևան: 
Մասնագիտական կրթություն ստացել է  Մոսկվայի Կինոմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում: 
1983թ-ից աշխատել է որպես կինոյի գեղարվեստական ղեկավար, մասնակցել է 6 երկարամետրաժ ֆիլմերի նկարահանմանը Հայաստանում և Վրաստանում: 
Աշխատել է տարբեր հայտնի պրոդյուսերների հետ, որոնց թվում է նաև Սերգեյ Փարաջանովը:  
1986թ. դարձել է ԽՍՀՄ Կինոմատոգրաֆիստների միության անդամ, 
1988թ.` ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ, 
1991թ-ից հանդիսանում է Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միության և Նկարիչների միության անդամ: 
1984թ-ից մասնակցել է  բազմաթիվ ցուցահանդեսների: 
Նկարչի աշխատանքները ցուցադրվել են տասնյակից ավելի ցուցահանդեսներում Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում: 
Աշխատանքները գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
	
	
 





				  
	
		
		
		
		
		
           	 	 
           	 	 
           	 
 Arian AMU