ԿԱՐԱՊԵՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
Նույն ինքը՝ Կարապետ արքեպիսկոպոս:
Աշխարհիկ անունը՝ Հովհաննես:
Եկեղեցալան գործիչ, 
հասարակական գործիչ, 
Կարիևի (1808-ից) և Վիրահայոց (1837-ից ցկյանս) թեմերի առաջնորդ: 
Ծնվ. 18(29).05.1779թ, գ. Հունուտ (Ապերի գավառ):
Մահ. 03.06.1856թ., Ախալցխա:
Կ. Պոլսում ուսանել է աստվածաբանություն, ճարտասանություն, քերականություն և լեզուներ: Կարնո թեմում ծավալել է տնտեսական և հոգևոր-մշակութային բազմարդյուն գործունեություն: 
Հիմնել է Կարապետյան վարժարանը: 
1829-ին, Էրզրումը գրավելու ժամանակ, մեծ ծառայություններ է մատուցել ռուսական զորքին: Ադրիանապոլսի պայմանագրով (02.09.1829) Էրզրումի, Բայազետի ու Կարսի փաշայությունները Թուրքիային վերադարձվելուց հետո, վախենալով թուրքերի վրեժխևդրությունից, ԿԱՐԱՊԵՏ ԲԱԳՐԱՏՈՒՆու առաջնորդությամբ 1830-ին Էրզրումից և շրջակա հարյուրավոր գյուղերից մոտ 50 հզ. (7298 ընտանիք) հայ գաղթել ու բնակություն է հաստատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ծալկայում, Լոռի-Փամբակում և Շորագյալում: 
Նրա ջանքերով Էրզրումի և շրջակա գյուղերի վանքերից Ախալցխա են տեղափոխվել հոգևոր-մշակութային արժեքներ, որոնք հիմնականում զետեղվել են Ախալցխայի նորակառույց Ս. Փրկիչ եկեղեցում (1835-37): 
ԿԱՐԱՊԵՏ ԲԱԳՐԱՏՈՒՆու գործուն մասնակցությամբ են կառուցվել Ախալցխայի նոր՝ աջափնյա մասը՝ Պլանը, 100-ից ավելի գյուղեր՝ Ախալցխայի, Ախալքալաքի, Ծալկայի գավառներում, մոտ 60 եկեղեցի, Նոր Կարապետյան (Ախալցխա), Ա. Մեսրոպյան (Ախալքալաք) դպրոցները ևն: 
1837-ի սեպտեմբերին (Վրաստանի և հմերեթի թեմակալի պաշտոնում) Ախալցխայում դիմավորել և ընդունել է Անդրկովկասի նորանվաճ երկրամասերն այցելած Նիկոլայ I կայսրին: 
ԿԱՐԱՊԵՏ ԲԱԳՐԱՏՈՒՆու խնդրանքով վերջինս մեկ տարով ևս երկարաձգել է Ախալցխայի և Ախալքալաքի հայ գաղթականների՝ հարկեր չվճարելու արտոնությունը: 
Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցու բակում 2000-ին կանգնեցվել է ԿԱՐԱՊԵՏ ԲԱԳՐԱՏՈՒՆու հուշարձանը (քանդ՝ Լ. Գրիգորյան): 
Գրակ. 
Գալամադարյան Վ., Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի, «Էջմիածին», 1956, № 11-12: 
Գեղամյանց Հ., Կարապետ արքեպիսկոպոս. Կենսագրություն, Ե., 1999:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ				 
			 
			 Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթ. անդամ՝ 1986-ից): ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971): 
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ				 
			 
			 Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթ. անդամ՝ 1986-ից): ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971): 
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 