CATUR AXAYAN PAVELI / ԾԱՏՈՒՐ ԱՂԱՅԱՆ ՊԱՎԵԼԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գիտնական
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` www.sci.am

Ծնվ. 12.01.1912թ., գ. Փիփ (այժմ` գ. Զագլիկ` Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում):
Մահ. 03.12.1982թ., Երևան:
Պատմաբան:
Պատմական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր, ՀԽԱՀ ԳԱ ակադ. (1968, թղթ. անդամ 1950-ից):
Պ.Ծ. Աղայանի հայրը:
Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը (1936, էքստեռն), Մոսկվայի Ն. Չեռնիշևսկու անվ. պատմափիլիսոփայան ինստիտուտը (1938):
1954-61-ին և 1977-79-ին` ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ,
1949-52-ին և 1969-73-ին` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների «Տեղեկագրի» (1966-ից` «Լրաբեր») խմբագիր,
1951-54-ին` ՀԿԿ կենտկոմի գիտության և մշակույթի բաժնի վարիչ,
1961-68-ին` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի տնօրեն,
1968-77-ին` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադ.-քարտուղար,
1979-82-ին` ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ:
Աշխատությունները վերաբերում են Անդրկովկասի և Հայաստանի սոցիալ-տնտ. հարաբերություններին, հեղ. շարժմանը («Ռևոլյուցիան շարժումները Հայաստանում 1905-1907 թվականներին», 1955), խորհրդ. կարգերի հասատատմանը և սոց. շին-յանը («Մեծ Հոկտեմբերը և Հայաստանի աշխատավորների պայքարը սովետական իշխանության հաղթանակի համար», 1962, ռուս., «Վ.Ի.Լենինը և Անդրկովկասի սովետական հանրապետությունների ստեղծումը», 1976, ռուս.),
ազգ-ազատւսգր. պայքարին («Հայ ժողովրդի ազատագրական, պայքարի պատմությունից», 1976, «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը», 1982):
Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» ակադ. բազմահատորյակի, մի շարք կոլեկտիվ աշխատությունների, դասագրքերի ստեղծմանը:
ՀԽՍՀ ԳԽ պատգմ. (1963-71):
Երկ. Արշավիր Մելիքյան, Ե., 1969:
Ռուսաստանի դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում, Ե., 1981:
Вековая дружба народов Закавказья, ч.1 — 4, Е., 1970-80.
Գրկ. Ծատուր Աղայան [կենսամատենագիտություն], Ե., 1983:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4070
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ ՎԱՂԻՆԱԿԻ Կինոռեժիսոր: ՀՀ (1969), ԽՍՀՄ (1983) ժողովրդական արտիստ, Լեհաստանի արվեստների վաստակավոր գործիչ (1979): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott