XOSROV A MEC, XOSROV QAJ / ԽՈՍՐՈՎ Ա ՄԵԾ, ԽՈՍՐՈՎ ՔԱՋ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Թագավոր
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Հայոց Արշակունի թագավոր 211թ-ից:
Հաջորդել է հորը՝ Վաղարշ Ա-ին:

Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 259թ.:

Անցել է Կովկասյան լեռները, պատժել խագրաց և բասլաց ցեղերին, ապահովել պետության հս. սահմանները:
Պաշտպանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեա համայնքներին:
215թ-ին Հռոմի հետ դաշինք կնքելու պատրվակով հրավիրվել է Ասորիք և ձերբակալվել:
Կարակալլա կայսրը, խուսափելով ոտքի ելած հայկական զորքի հետ ընդհարվելուց, ազատել է Խոսրով Ա-ին:
216-ին, պարթևների զինակցությամբ, Հայոց թագավորը պարտության է մատնել հռոմեական զորքերին: Իրանում պարթև Արշակունիների դեմ Սասանյանների մղած գահակալական կռիվների ժամանակ Խոսրով Ա պաշտպանել է Արտավան V Արշակունուն, իսկ նրա պարտությունից հետո գլխավորել հակասասանյան ուժերի պայքարը Արտաշիր I Սասանյանի դեմ:
Հռոմեական կայսր Ալեքսանդր Սևերոսի դաշնակցությամբ 232թ-ի գարնանը Խոսրով Ա հաղթել է պարսկական զորքերին և կասեցրել նրանց առաջխաղացումը:
Ըստ ավանդության՝ Արտաշիր 1-ի դեմ հաղթական պատերազմի առթիվ Խոսրով Ա-ն Ատրպատականում հիմնել է Դավրեժ (այժմ՝ Թավրիզ) քաղաքը:
Այնուհետև 234-245թթ-ին կռիվներ է մղել Սասանյանների դեմ՝ պարթև Արշակունիների թագավորությունը վերականգնելու և Հայաստանի սահմանները պաշտպանելու նպատակով:
Սպանվել է պարսկական արքունիքի կազմակերպած դավադրությամբ:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4218
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott