TOVMA MECOPECI / ԹՈՎՄԱ ՄԵԾՈՓԵՑԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Արվեստի գործիչ, Պատմաբան
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Պատմագիր, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչ, մանկավարժ:

Ծնվ. 1378թ., գ. Աղի (Արճեշի գավառ):
Մահ. 15.05.1446, գ. Ակոռի (Մասյացոտն գավառ), թաղվել է Մեծոփավանքում:

Սովորել է Մեծոփավանքում, Արճեշի գավառի հյառաբաստի վանքի վարդապետարանում, Տաթևի համալսարանում:
Նրա ուսուցիչներն են եղել Հովհաննես Մեծոփեցին, րաբունապետներ Սարգիս Ապրակունեցին և Վարդան Հոգոցվանեցին, Գրիգոր Տաթևացին:
1410-ին ստանձնել է Սեծոփավանքի վանահայրությունը և վարդապետարանի րաբունապետությունը, այն ղեկավարել ավելի քան 30 տարի:

ԹՈՎՄԱ ՄԵԾՈՓԵՑու օրոք Մեծոփա դպրոցը բուռն զարգացում է ապրել, հրավիրվել են ճանաչված մասնագետներ, կազմվել են դասագրքեր, կատարվել տարբեր երկերի մեկնություններ, մատենադարանում ընդօրինակվել, ծաղկվել և կազմվել են հայ. բազմաթիվ մատյաններ:

Ուսուցանվել է գրչության արվեստ, պատրաստվել բազմաթիվ գրիչներ, ուսուցիչներ, խմբագիրներ, վարդապետ. աստիճան շնորհվել շատ աշակերտների:

ԹՈՎՄԱ ՄԵԾՈՓԵՑԻն գրել է պատմ., մանկավարժ, և ուսուցող. մի շարք գործեր, որոնցից ամենահայտնին «Պատմութիւն Լանկ-Թամուրայ և յաջորդաց իւրոց» երկն է (սկսել է 1430-ական թթ. և ավարտել 1440-ին, ընդգրկում է 1386-1440-ի իրադարձությունները):

Իբրև ականատես՝ ԹՈՎՄԱ ՄԵԾՈՓԵՑԻն նկարագրել է Լենկթեմուրի և նրա հաջորդների արշավանքներն ու ավերածությունները, բնակչության գերեվարումը և կոտորածները, հարկային ծանր լուծը, թշնամու դեմ հերոսաբար մարտնչող անհատների նահատակությունները, դպրոցների և նրանց ուսուցիչների գործունեությունը:

Երկը XV դ. պատմ. հազվագյուտ աղբյուր է Լենկթեմուրի, կարակոյունլուների և ակկոյունլուների ժամանակաշրջանի Հայաստանի և Միջին Արևելքի երկրների պատմության ուսումնասիրության համար:

ԹՈՎՄԱ ՄԵԾՈՓԵՑու «Յիշատակարանը», որը շարունակում ու լրացնում է «Պատմութիւնը», պատմ. փոքր ծավալի գործ է և վերաբերում է Հայոց կաթողիկոս. աթոռը Սսից Վաղարշապատ տեղափոխելու իրադարձություններին:

Պատմական արժեք ունեն նաև ԹՈՎՄԱ ՄԵԾՈՓԵՑու թղթերը, ինչպես և խմբագրած ձեռագրերի բոլոր հիշատակարանները:

ԹՈՎՄԱ ՄԵԾՈՓԵՑԻն կազմել է լեզվաուսուցող. առաջին դասագիրքը՝ «Յաղագս իմաստութեան անւարժ տղայոց ուսման» (Մատենադարան, ձեռ. № 7117), խմբագրել և մշակել է կրոնադավանաբան., ծիսերաժշտ., գեղ., մեկնող, և այլ բնույթի բազմաթիվ գործեր, խրախուսել ուրիշներին՝ երբեմն կատարելով մեկենասի դեր:

1441-ին Հովհաննես Հերմոնեցու և այլոց հետ հրավիրել է Էջմիածնի ազգային ժողովը՝ կարևոր դեր խաղալով Հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում վերահաստատելու գործում:

1441-43-ին Էջմիածնում օգնել է նորընտիր կաթողիկոսին:

Երկեր.

Պատմութիւն Լանկ-Թամուրւսյ և յաջորդաց իւրոց, Փարիզ, 1860:
Տիշատակարան, Թ., 1832:

Գրակ.
Հովսեփյան Գ ., Թովմա Մեծոփեցու կյանքը, Վաղարշապատ, 1914:
Մաթեվոսյան Ա., Գրիգոր Տաթևացին և Մեծոփավանքի դպրոցի հիմնադրումը, ՊԲՀ, 1969, N 2:
Նույնի, Մեծոփավանքի գրչության կենտրոնը, Էջմիածին, 1997:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4386
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԻՄՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ Խորհրդային Միության հերոս (24.3.1945), կապիտան: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott