ԷԴՎԱՐԴ ԹՈՍՈՒՆՅԱՆ ՆԵՐՍԵՍԻ
 
		Ճարտարագետ-շինարար: 
Ծնվ. 08.03.1936թ., Թբիլիսի:
Ավարտել է Թբիլիսիի Վրացական պոլիտեխնիկական ինստիտուտը (1960): 
1961-81-ին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի գլխ. կոնստրուկտոր, 
1981-ից՝ Երևանշինի նախագծային շինմոնտաժային բաժնի գլխ. ճարտարագետի տեղակալ: 
Հեղինակ-կոնստրուկտորն է Երևանում կառուցված խոշորապանելային բնակելի տների (ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրց.՝ 1991), «Հրազդան» մարզադաշտի (1971, ՀՀ Պետ. մրց.՝ 1979), ԵՊՀ էլեկտրատեխ. ֆակուլտետի մասնաշենքի (1976), 3000 դիտատեղով հեծանվահրապարակի (1980), Գյումրիի (1982) և Երևանի «էրեբունի» (1983) օդանավակայանների, Ծաղկաձորում՝ ԽՍՀՄ նախկին գլխ. մարզահանգրվանի (1961-65), Գորիսում՝ ՀՊՄՀ-ի մասնաճյուղի շենքի (1967), «Արարատ» ֆուտբոլի թիմի Ձորաղբյուրի ուսումնամարզական համալիրի (1969), Կապանում՝ թեք հարթությունների վրա սանդղաձև բազմահարկ բնակելի տների (1976), ԲԱՄ-ի Տայուրա ավանում՝ շինությունների (1970-ական թթ.) ևն: 
Խորհրդային ճարտարապետության 1967-72-ի նվաճումների, 
1983-ի «Տարվա լավագույն կառույց», 
1984-ի «Տարվա լավագույն ստեղծագործություն» համամիութենական ստուգատեսների դափնեկիր: 
1999-ից ապրում է Մոսկվայում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 
	 
 

.jpg) 
			 



 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 