ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՅԱՆ ԲԱԳՐԱՏԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Լեզվաբան/թարգմանիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` www.sci.am

Բանասիր. գիտ. դ-ր (1949), պրոֆ. (1946),
ՀՀ ԳԱԱ ակադ. (1982, թղթ. Անդամ` 1953-ից):
ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1970):

Ծնվ. 16.03.1913թ., Մեղրի (այժմ` ՀՀ Սյունիքի մարզում:
Մահ. 29.12. 1992թ., Երևան:

Ավարտել է ԵՊՀ (1938):

Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը» (հ, 1-2, 1976) ներառում է աշխարհաբար գրականության մեջ գործածված հայերի գրեթե ողջ բառապաշարը, ժամանակակից հայերենի դարձվածաբանությունը. պարունակում է 135 600 բառ և 11 000 դարձվածաբան, միավոր:
Հեղինակ է դպրոցական դասագրքերի, բուհական ձեռնարկների («Լեզվաբանության հիմունքներ», 1987):
ՀԽՍՀ ԳԽ պատգմ. (1980-90):

1939-92-ին` ԵՊՀ դասախոս,
1956-86-ին` ընդհանուր լեզվաբանության ամբիոնի,
1952-92-ին, միաժամանակ` ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատ. լեզվաբանության բաժնի վարիչ:
Աշխատությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանության, հայ լեզվաբանության պատմության, համեմատ. քերականության և ստուգաբանության հարցերին («Լեզվաբանության ներածություն», 1952, «Հայ լեզվաբանության պատմություն», հ. 1-2, 1958-62, «Գրաբարի քերականություն, հ.1, գիրք 1, 1964, «ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը», 1967):

Լեզվի ծագումը և զարգացումը, Ե., 1948:
Լատիներեն լեզվի քերականություն, գիրք 1, Ե., 1950:
Պատմա-համեմատական մեթոդը լեզվաբանության մեջ, Ե., 1957:
Բառաքննական ն ստուգաբանական հետազոտություններ, Ե., 1974:
Նախամաշտոցյան հայ գրի ու գրականության, մեսրոպյան այբուբենի և հարակից հարցերի մասին, Ե., 1977:
Ընդհանուր և հայկական բառագիտություն, Ե., 1984:
Ակնարկներ հայոց տոմարների պատմության, Ե., 1986:

Գրակ.
Էդուարդ Բագրատի Աղայան [կենսամատենագիտություն], Ե., 1985:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 14902
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ ԵՐԵՄԻԱՅԻ Հրապարակախոս, գրաքննադատ, հաս. գործիչ, տնտեսագետ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott