ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ ՀԱՅԿԻ
 
		Ծնվ. 10.02.1935թ., Ստեփանակերտ:
Գրող, բժիշկ, Արցախյան ազգ-ազատագր. շարժման ղեկավարներից: 
ԽՍՀՄ սպորտի վարպետ (1967): 
Բ.Հ. Բալայանի եղբայրը: 
Ավարտել է Ռյազանի բժշկական ինստ-ը (1963): 
1963-73-ին որպես բժիշկ աշխատել է Կամչատկայում: 
1975-ից՝ «Լիտերատուրնայա գազետա» (ռուս.) թերթի սեփ. թղթակիցը Հայաստանում: 
1967-70-ին 2 ընկերների հետ ինքնաշեն նավակով նավարկել է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում, 1971-73-ին ճանապարհորդել Կամչատկայում և Չուկոտկայում: 
Ճանապարհորդական տպավորություններն ամփոփել է «Հիպոկրատի գլխարկը» (1972), «Երկնագույն ճանապարհներ» (1975), «Սպիտակ մարաթոն» (ռուս., 1980) գրքերում: 
Լույս է ընծայել «Երկու կրակի մեջ» (1979), «Օջախ» (1981), «Չգրված օրենք» (1986), «Բարության ծառը» (1986), «Տագնապ» (1987), «Թևեր» (հայ. և ռուս., 1988) ակնարկների, էսսեների, պատմվածքների ժողովածուները, որոնցում անդրադարձել է արդի սոցիալ-բարոյական, գոյաբանական, սփյուռքի, շրջակա միջավայրի առողջացման, տնտեսական, առողջ կենսակերպի խնդիրներին: 
Նրա սցենարով նկարահանվել է «Գոտեմարտ» երկսերիանոց ֆիլմը (1982, ռեժ.՝ Յու. Երզնկյան):
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆը Ղարաբաղյան պատերազմի մասնակից-տարեգիրն է: Պայքարում է ոչ միայն Ղարաբաղյան հարցի, այլև Հայ դատի արդար լուծման համար: 
Ղարաբաղյան շարժմանը, ազգ-ազատագր. պատերազմին ու մասնակիցներին են նվիրված ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆի «Հայկաշեն» (1988), «Դժոխք և դրախտ» (1995), «Բժիշկ Մարությանը և նրա «Պատերազմի հետքը երկար է մնում» (1999, հուշեր), «Երեկ, այսօր, վաղը» (համահեղինակ) գրքերը: 
1988-94-ին մասնակցել է ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
«Դարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994» հանրագիտարանի (2004) նախաձեռնողներից է և գիտախմբագրական հանձնաժողովի նախագահը: 
2004-05-ին «Կիլիկիա» հայկական առագաստանավի անձնակազմի հետ անցել է կիլիկյան առևտրական ծովագնացների ուղիով:
ԽՍՀՄ (1989-92) և ԼՂՀ (1992-95) ԳԽ պատգամավոր: 
«Բայկալյան շարժում» միջազգ. Էկոլոգ. կազմակերպության համանախագահ (1987-ից):
ԽՍՀՄ լրագրողների միության, Ն. Օստրովսկու անվ., ՀԽՍՀ Պետ. (1988) մրցանակակիր:
Երկեր. 
Ցավ, Ե., 1978: 
Խիղճ, Ե., 1981: 
Нужен мужской разговор, Е., 1974; 
Ураган, Е., 1977; 
Красная Яранга, М., 1979; 
Хлеб, М., 1984; 
Расплата, М., 1986; 
Дорога, М., 1988; 
Авария, Е., 1988.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ՌԱՖԱՅԵԼ ԲԱԲԱՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ				 
			 
			 Թատերական նկարիչ, ռեժիսոր: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1966):  «Պույ-պույ մուկիկը» (1971), «Աբու Հասանի մաշիկները» (1974), «Երաժշտություն» (1976) մուլտֆիլմերի ռեժիսորն է:
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ՌԱՖԱՅԵԼ ԲԱԲԱՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ				 
			 
			 Թատերական նկարիչ, ռեժիսոր: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1966):  «Պույ-պույ մուկիկը» (1971), «Աբու Հասանի մաշիկները» (1974), «Երաժշտություն» (1976) մուլտֆիլմերի ռեժիսորն է:
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 