ZAPEL ESAYAN (HOVHANNISYAN) MKRTCHI / ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ (ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ) ՄԿՐՏՉԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Ֆրանսիա
Հղումներ` hy.wikipedia.org

Գրող, թարգմանիչ, հրապարակագիր:

Ծնվ. 04.02.1878թ., Կ.Պոլիս:
Մահ. 1941թ.:

Տ. Թ. Եսայանի կինը:

Ավարտել է Կ. Պոլսի Սկյուտարի Ս.Խաչ վարժարանը (1892), Փարիզում հետևել Սորբոնի համալսարանի և Կոլեժ դը Ֆրանսի գրականության և փիլիսոփայության դասընթացներին (1895-ից):
Աշխատակցել է պոլսահայ պարբերականներին:

Լույս է ընծայել «Մկխիտարի վերջալոյսներ» (1905, «Արևելյան մամուլ »), «Կեղծ հանճարներ» (1905, «Արևելյան մամուլ»), «Հլուները եւ ըմբոստները» (1906, «Ազատ բեմ»), «Շնորհքով մարդիկ» (1907) վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծության խորությամբ, իրականության իրապաշտպանական պատկերմամբ:

Կիլիկիայի հայության ողբերգությունն է պատկերել «Աւերակներուն մէջ» (1911) գրքում, «Անէծքը» (1911) վիպակում և «Սաֆիէ» (1911), «Նոր հարսը» (1911) պատմվածքներում:

1915-ին ապաստանել է Թիֆլիսում, Մեծ եղեռնի մասին հիշողություններ հրապարակել Բաքվի «Գործ» ամսագրում:

1918-ին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և որբերի հավաքման ու տեղավորման գործը:

Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորեալ» (1919) վիպակները:

«Նահանջող ուժեր» (1923) վեպում արտացոլված է ժամանակի հասարակական-քաղաքական կյանքը:
1926-ին այցելել է Հայաստան և տպավորություններն ամբողջացրել «Պրոմեթէոս ազատագրուած» (1928) գրքում:

1933-ին հաստատվել է Հայաստանում, գրել «Կրակե շապիկը» (1934) վիպակը, «Սիլիհտարի պարտեզները » վեպ-հուշագրությունը (գիրք 1, 1935), «Բարպա Խաչիկ» (1936, հրտ.՝ 1966) վեպը, ինչպես նաև գրականության և արվեստի մասին հոդվածներ:

Թարգմանել է Մ.Մետեռլինկի երկերից:

Բռնադատվել է, մահացել բանտում, հետմահու արդարացվել:

Երկեր.
Երկ., Ե., 1959: Նամակներ (1895-1935), Ե., 1977:

Գրակ.
Արզումանյան Ս., Տապել Եսայան (կյանքը Լւ գործը), Ե., 1965:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5171
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135179581174610046_zapel_esayan_001.jpg

    Գրող, թարգմանիչ, հրապարակագիր:

    ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ
  • ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135179581128321467_zapel_esayan_1_001.jpg

    Գրող, թարգմանիչ, հրապարակագիր:

    ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ
  • ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135179581160495408_zapel_esayan_3_001.jpg

    Գրող, թարգմանիչ, հրապարակագիր:

    ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ
  • ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135179581182613720_zapel_esayan_4_001.jpg

    Գրող, թարգմանիչ, հրապարակագիր:

    ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

© "5165m" studio
top
top
font
color
bott