ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ ԽԱՉԻԿԻ
 
		
	Գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակագիր: 
Ծնվ. 19.09.1869թ., Կ. Պոլիս:
Մահ. 03.10.1926թ., Կահիրե, թաղված է Մարմինա գերեզմանատանը:
Օտյան գերդաստանից: 
Սովորել Է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում: 
Մամուլում տպագրվել Է 1887-ից: 
Ա. Փ. Արփիարյանի հրավերով ստանձնել է «Հայրենիք» օրաթերթի օգնական-խմբագրի (1892-95), ապա՝ խմբագրի (1896) պաշտոնը: 
Եղել Է թուրքական իշխանությունների համար «անբարեհույս անձանց» ցուցակում: 
1896-ի օգոստոսին գաղտնի հեռացել Է Կ. Պոլսից: 
Երիտթուրքական հեղափոխությունից (1908) հետո վերադարձել Է: 
Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել Է Դեյր Էգ Զոր: 
Հրաշքով փրկվելով՝ 1918-ին կրկին վերադարձել Է Կ. Պոլիս, 
1922-ին տեղափոխվել Բուխարեստ, 
1924-ին՝ Տրիպոլի (Լիբանան), 
1925-ին՝ Կահիրե: 
Հրատարակել Է մի շարք երգիծական պարբերականներ (Ալեքսանդրիայում՝ «Ազատ խոսք», 1901-08, «Ազատ բեմ», 1903-06, «Կրակ», 1905, Կ. Պոլսում՝ «Կառափնատ», 1910, «Սև կատու», 1912, «Մանանա», 1913-14, «Իգնատ աղա», 1919-20, «Երգիծական տարեցույց», 1921-22): 
Հայ դասական արձակում նոր և ծանրակշիռ ներդրում են ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆի ֆելիետոնները, պամֆլետները, «Յեղափոխութեան մակաբոյծները» (1898-99) շարքի պատմվածքները, «ճուղուպրիստ եւ ընկ.» (1910), «Պատերազմ եւ խաղաղութիւն» (1911) վիպակները, «Պրոպագանդիստը» (1901) և եռամաս «Ընկեր Բ. Փանջունի» («Առաքելութիւնը մը ի Շապլուար», 1911, «Ընկեր Բ. Փանջունի ի Վասպուրական» և «հմ աշխարհայեացքները», 1914, «Ընկեր Բ. Փանջունի տարագրութեան մեջ», 1923) երգիծավեպերը: 
Ծաղրել ու ձաղկել Է ազգային այն գործիչներին, ովքեր, հեղափոխականություն խաղալով, ձևանում են հայրենասեր, իսկ իրականում ոտնահարում, արատավորում են սուրբ գաղափարները: 
ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆտ մեծապես նպաստել է հայ սոցիալական երգիծանքի զարգացմանը: 
«Վաշխառուն» (1893),  «Կաղանդի վիպակ» (1895), «Բարի դահիճը» (1899), «Համբարձում աղա» (1904), «Ոսկեմոլը» (1905) և այլ պատմվածքներում, «Ազգային բարերարը » (1905), «Միքեի սիրարկածը» (1906), «Վաճառականի մը նամակները կամ Կատարեալ մարդ ըլլալու արուեստը» (1914) վիպակներում, «Միջնորդ տէր պապան» (1895-1920), «Գործի մարդիկ» (1900-01), «Ընտանիք, պատիւ, բարոյական » (1910), «Ես դրսեցի չեմ առներ» (1913), «Թաղականին կնիկը» (1915) վեպերում ծաղրի է ենթարկել հասարակության սոցիալ-բարոյական, ընտանեկան, կենցաղ, արատները: 
ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆի «Ապտիւլ Համիտ եւ Շերլօք Հոլմս» (1911) և «Սալիհա հանըմ կամ Բանակը բռնաւորին դէմ» (1912) պատմաարկածային վեպերը պատկերում են համիդյան բռնատիրության դեմ մղվող պայքարը: 
Ճանաչողական և գեղարվեստալամ արժանիքներ ունեն նաև ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆի «թերթոնային» վեպերը և վեպ-ժամանակագրությունները: 
Հայապահպանության երաշխիքը համարել է հայրենադարձությունը: 
Հեղինակ է նաև զավեշտների, կատակերգությունների, հուշագրությունների, երգիծական դիմանկարների: 
Թարգմանել է Լ. Տոլստոյի «Յարութիւն » (1910) և «Աննա Կարենինա» (1911) վեպերը, է. Զոլայի, Ֆ. Դոստոևսկու, Մ. Գորկու, Մ. Տվենի և այլոց ստեղծագործություններից: 
Երկեր. 
Երկ. ժող., Ե.., 1935: 
Երկ. ժող., հ. 1-6, Ե., 1960-63: 
Ըեւո. երկ., Ե., 1988: 
Ընկ. Բ. Փանջունի, Ե ., 1989: 
Նամակներ, Ե., 1999: Վերնատունէն, Ե., 1999: 
Հայ Տիասգորան, Ե., 1999: 
 
Թիվ 17 խաֆիեն (ժամանակակից պատմական վեպ), գիրք 1-3, Ե., 2000-01: 
Անիծեալ տարիներ 1914-1919, անձնական յիշատակներ, Ե., 2004: 
Գրակ. 
Մակարյան Ա., Երվանդ Օտյան, Ե., 1965: 
Նույնի , Երվանդ Օտյանի կյանքը և հրապարակախոսական գործունեությունը, Ե., 1977: 
Մանուկյան Ս., Երվանդ Օտյան: Կյանքը, հրապարակախոսությունը, գեղարվեստական վաստակը, Ե., 1997:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					         
 

 
	 
			  
	



 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 