ԵՂԻՇԵ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Պատմաբան
Բնակավայրը` Հայաստան

Պատմիչ, իմաստասեր, վարդապետ, հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոս:

Ծնվ. մոտ 410-415-ի միջև:
Մահ. մոտ 470-475-ի միջև:

Սահակ Ա Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի կրտսեր աշակերտներից:

434-ին Մովսես Խորենացու և այլոց հետ մեկնել է Ալեքսանդրիա՝ ուսանելու:

441-442-ին վերադարձել է հայրենիք, դարձել Վարդան Մամիկոնյանի դպրապետը:

Մասնակցել է 450-451-ի Վարդանանց պատերազմին, Ավարարայի ճակատամարտից (451) հետո անցել ճգնակեցության:

Այդ ընթացքում նախ Մոկքում, ապա Ռշտունիքում գրել է «Վարդանի և հայոց պատերազմի մասին» երկը, որը հայ պատմահայրենասիրական գրականության գլուխգործոց է:

Երկում արտացոլված են ԵՂԻՇԵի աշխարհայացքային սկզբունքները, որոնք լրացվում և ամբողջացվում են հիմնականում աստվածաբանական բնույթի գրվածքներում:

Ըստ ԵՂԻՇԵի՝ հայրենիքի և քրիստոնեության պաշտպանությունը, հանուն ազատության և հավատի մղվող պայքարը նույնական են: Աստված նախ ստեղծել է անկերպ նյութ, բաժանել չորս տեսակների՝ օժտելով որակ. որոշակիությամբ և նրանց խառնուրդից ստեղծել բնության բազմազանությունը:

ԵՂԻՇԵի ուսմունքում նշմարվում է անցում հայրաբանությունից նոր-պլատոնական փիլիսոփայությանը: Ընդունել է 3 աշխարհների գոյությունը՝ հոգևոր (Աստված), զգայական (բնություն) և զգայական-հոգևոր (մարդ): Մարդը հոգու և նյութի, աստվածայինի և երկրայինի հակադրության միասնության կրողն է: Բարոյական արժեքների շարքում նա առանձնացնում է հայրենասիրությունը, հանուն հայրենիքի ինքնազոհությունը համարում հոգևոր-բարոյական անմահություն՝ «Մահ ո՛չ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն»: Քրիստոնեականացված պյութագորականության ոգով ԵՂԻՇԵն հետմաշտոցյան շրջանում առաջին անգամ ստեղծել է տիեզերքի մոդելը թվերի սիմվոլիկայի հիման վրա, առաջ քաշել երկնային մարմինների գնդաձևության, բոլորաձև շարժման (պտույտի) գաղափարը և այլն:

Երկն ունեցել է 40-ից ավելի հրատարակություններ (հինգ անգամ՝ աշխարհաբար), լույս տեսել անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն և այլ լեզուներով: Առաջին անգամ հրատարակվել է 1764թ-ին, Կ. Պոլսում՝ «Գիրք պատմութեան սրբոց Վարդանանց զորավարացն հայոց» խորագրով:

Գիտահամեմատական լավագույն հրատարակությունը լույս է տեսել 1957թ-ին, Երևանում («Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին»):

ԵՂԻՇԵին են վերագրվել մոտ մեկ տասնյակ այլ, հիմնականում կրոնաեկեղեցական բնույթի ստեղծագործություններ՝ Աստվածաշնչի մեկնություններ («Արարածոց մեկնութիւն» ամբողջական բնագիրը մեզ չի հասել, առկա հատվածները հրատարակվել են 1992-ին Երևանում), «Հայր մեր» աղոթքի մեկնությունը ևն, դավանաբանական երկեր («Վասն հոգւոց մարդկան...», «Հարցմունք եւ պատասխանիք ի Գիրս Ծննդոց», «Տերեւումն Տեառն առ Տիբերայ ծովուն», «Յայլակերպութիւն Քրիստոսի» և այլն):

ԵՂԻՇԵի մասունքներն ամփոփված են Վանա լճի ափին գտնվող Չարահան (Չաղար) Ս. Աստվածածին վանքում, որը կոչվել է նաև պատմիչի անունով:

Երկեր.
Մատենագրութիւնք, Վնտ., 1859:
Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Ե., 1989:
Մատենագիրք հայոց, հ. 1, Անթիլիաս, 2003, էջ 515-1072:

Գրակ.
Նալբան դ յան Վ. Ա., Եղիշե, Ե., 1959:
Տեր-Մինասյա ն Ե., Պատմա-բանասիրական հետազոտություններ, Ե., 1971:
Խրլոպյա ն Գ., Հայ սոցիալական իմաստասիրության պատմություն, Ե., 1978:
Արաբաջյան Ա., Եղիշեի աստվածաբանական հայացքները, «Էջմիածին», 1983, № 2-3:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 8200
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՍԱՄՍՈՆԻ Իրավաբան, պետական աշխատող: Իրավաբանական գիտությունների դոկտոր (1959), պրոֆ. (1962): ՌԽՖՍՀ գիտ. վաստ. գործիչ (1974): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott