ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան

Գրող, գրականագետ-քննադատ:
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953):
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940):

Ծնվ. 18.02.1877թ., գ. Ախալքալաք:
Մահ. 06.12.1956թ., Երևան:

Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1892-94), ավարտել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1898), սովորել Ժնևի համալսարանում (1905-09):

Հ. Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծված «Վերնատուն» (1899) գրական ընկերության հիմնադիր-անդամներից:

1910-ին վերադառնալով Թիֆլիս՝ դասավանդել է Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցում,
1925-ին հաստատվել է Երևանում:

Գրական գործունեությունն սկսել է բանաստեղծություններով («Բանաստեղծութիւններ», գիրք 1-2, 1899-1913), որոնց բնորոշ են վշտի, հուսահատության, միայնության տրամադրությունները:

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆն ընդգծել է կյանքի ունայնությունը («Կեանքի տեսիլ», 1913, պոեմ), դրվատել է ժողովրդի ուժն ու նրա անմահությունը («Լենկթեմուր», պոեմ): Մարդկային մեծ սիրով ու լավատեսությամբ է տոգորված «Գարուն» (1920) բանաստեղծությունների, քառյակների ժողովածուն:

Հոգեբանախոհական խոր վերլուծումներով են նշանավորվում ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆի 1910-ական թթ. գրած թատերգությունները («Վասակ», 1912, «Դատաստան», 1916, «Յովնան Մեծատուն», 1919), պատմվածքները («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս», «Խանութպան»):
Թատերգություններում դատապարտել է եսասիրական շահերը համազգային շահերից գերադասող անհատներին, որոնք ի վերջո հասնում են բարոյական կործանման:

Պատմվածքների հիմնական թեման աղճատված մարդկային հարաբերություններն են՝ կուտակելու տենչը, ընչաքաղցությունը, եսասիրությունը:

«Միայն մեկը» (1922), «Հանգստի տանը» (1924), «Կայարանի Ակոբը» (1925), «Սաթոն» (1929), «Սերկե» (1929) պատմվածքների, «Ռաշիդ» (1929), «Նիգյար» (1930) վիպակների, ինչպես նաև բազմաթիվ ակնարկների, ֆելիետոնների թեման 1920-30-ական թթ. կյանքում կատարվող նոր հարաբերություններն ու տեղաշարժերն են:

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆի այս շրջանի ստեղծագործության գլուխգործոցը «Քաջ Նազար» կատակերգությունն է («Նորք», 1923-24, բեմ.՝ 1924, համանուն կինոնկար՝ 1940), որի հենքը ժողովրդական հեքիաթն է:

1930-ական թթ. իրականության բացասական երևույթներն են ընդհանրացված «Ֆոսֆորային շող» (1932), «Նապոլեոն Կորկոտյան» (1934) պիեսներում:

1930-ական թթ. երկրորդ կեսի և 1940-ական թթ. ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆի ստեղծագործական ուղին բնութագրվում է դարձով դեպի պատմական թեմատիկան («Գիրք ծաղկանց», 1935, պատմվածք, «Երկիր հայրենի », 1939, պիես, բեմ.՝ 1938):

«Վարդանանք» պատմավեպում (գիրք 1-2, 1943-46, վերամշկ., հրտ.՝ 1951) ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆն գեղարվեստորեն իմաստավորելով պատմական իրադարձությունները' հասել է խոհափիլիսոփայական ընդհանրացումների: Վեպի հիմքում ընկած է հայրենիքի պաշտպանության վճռական պահին ձևավորված երկու հակադիր ուղղությունների պայքարը: Սպարապետ Վարդան Սամիկոնյաևի և մարզպան Վասակ Սյունու միմյանց հակադրվելու քաղաքականությունը հասցնում է կործանման:

Կյանքի վերջին տարիներին ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆն գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է:

Ստեղծագործել է նաև մանուկների համար («Պույպույ մուկիկը», 1934, «Արջուկ- լրջուկը», 1944, «Ծտապար», 1947 և այլն):

Թարգմանել է Ա. Պուշկինի, Ն. Գոգոլի, Ա. Չեխովի և այլոց ստեղծագործություններից:
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆի անունով են կոչվել դպրոցներ Երևանում և Ախալքալաքում, Երևանում գործում է ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆի տուն թանգարանը (1977-ից),

ՀԳՄ սահմանել է ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆի անվ. ամենամյա մրցանակ (1980-ից):

Երկեր.
Երկ. Ժող., հ. 1-14, 1976-87:

Գրակ.
Հախումյան S., Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան, Ե., 1958:
Մուրադյան Հ., Դերենիկ Դեմիրճյան, Ե., 1961:
Թամրագյան Հ., Դերենիկ Դեմիրճյան, Ե., 1976:
Դերենիկ Դեմիրճյան. Տարեգրություն, մատենագիտություն, Ե., 1977:
Խաչատրյան Մ., Դերենիկ Դեմիրճյանի երգիծանքը, Ե., 2004:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 9099
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135133039110855413_DerenikDemirchian__001.jpg

    Գրող, գրականագետ-քննադատ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940):

    ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
  • /image/?type=album&prefix=album&img_id=135133039189185351_DerenikDemirchian_1_001.jpg

    Գրող, գրականագետ-քննադատ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940):

  • /image/?type=album&prefix=album&img_id=135133039175039860_DerenikDemirchian_2_001.jpg

    Գրող, գրականագետ-քննադատ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940):

  • ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135133039196371036_DerenikDemirchian_3_001.jpg

    Գրող, գրականագետ-քննադատ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940):

    ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
  • ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13513303914879763_DerenikDemirchian_4_001.jpg

    Գրող, գրականագետ-քննադատ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940):

    ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
  • ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135133039164461479_DerenikDemirchian_5_001.jpg

    Գրող, գրականագետ-քննադատ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940):

    ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
  • ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135133039198591379_DerenikDemirchian_6_001.jpg

    Գրող, գրականագետ-քննադատ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940):

    ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
  • ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135133039173820980_DerenikDemirchian_7_001.jpg

    Գրող, գրականագետ-քննադատ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940):

    ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
  • ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13513303916806477_DerenikDemirchian_8_001.jpg

    Գրող, գրականագետ-քննադատ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940):

    ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott